Փաշինյան․ 2023 թ-ին ՀՀ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 39 տոկոս աճ է ունեցել
ԵԱՏՄ անդամ երկրները վստահորեն առաջ են գնում` շարունակաբար գրանցելով տնտեսական աճ։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այս մասին հատարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ 2023 թ–ին ՀՀ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 39 տոկոս աճ է ունեցել` կազմելով 7.8 մլրդ դոլար։
Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա Հայաստանը 40.8 տոկոս աճ է ունեցել, իսկ ներմուծումը` 37.5 տոկոս աճ։
«ԵԱՏՄ առաջանահերթությունները պետք է լինեն նոր բիզնես հարաբերությունների ստեղծումը, թվային ծառայությունների անդրսահմանային առևտուրը և տեղեկատվության փոխանակումը»,– նշեց նա։
Այս ամենը, ըստ նրա, կօգնի ծառայությունների ու ապրանքների ազատ տեղաշարժին ԵԱՏՄ տարածքում և մեծամասամբ կկրճատի շատ վարչարարական խնդիրներ։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ մարմիններում նախագահության շրջանակներում շարունակելու է ջանքեր գործադրել չորս ուղղություններով գործնական նախաձեռնություններն առաջ մղելու համար՝ ի շահ անդամ երկրների քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 14:02
«Не поддавайтесь на ложные заявления правоохранителей, сейчас «время Никола», поэтому все - фальшивка», написал на своей странице адвокат Александр Кочубаев.
-
2025-06-25 14:01
Сегодня утром правоохранительные органы провели обыски в домах нашей семьи в Иджеване и Воскепаре, – сообщил сын полковника Миграна Махсудяна.
-
2025-06-25 13:57
В рамках политических репрессий был задержан также бизнесмен Тигран Галстян. Об этом сообщил в соцсетях адвокат Рубен Меликян.
-
2025-06-25 13:55
С раннего утра правоохранительные органы проводят обыски в домах оппозиционно настроенных граждан. Сообщается о многочисленных приводах и задержаниях, в числе которых – архиепископ Баграт Галстанян.