Ալվինա ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ․ ԿԱԼԱՆՔԸ ՄԵԶ ՄՈՏ ՍԿՍԵԼ ԵՆ ԿԻՐԱՌԵԼ ՀԱՄԱՏԱՐԱԾ
Այն, որ 2 տարեկան մանկահասակ երեխայի մայրը կարող է փախուստի դիմել, խիստ կասկածելի է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր, միջազգային իրավունքի մասնագետ Ալվինա Գյուլումյանը՝ մեկնաբանելով վերջին աղմկահարույց ձերբակալություններից հետո դատարանի կողմից կալանքի որոշումները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ «Սիներջի» ընկերության նախկին աշխատակից Անի Գևորգյանը։ Նրա փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դատարանն անտեսել է չկալանավորելու համար առկա բոլոր հանգամանքները, մասնավորապես այն, որ նա 2 և 4 տարեկան երեխաներ ունի։
Գյուլումյանը շեշտեց՝ կալանքը՝ որպես խափանման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում։
«Անձի կալանավորումը հնարավոր է միայն, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրավախախտումը, կալանավորումն էլ անհրաժեշտ է նոր հանցագործության կատարումը կամ փախուստը կանխելու համար։ Չգիտեմ՝ այս դեպքում նախաքննական մարմինն ունեցել է այդ հիմքերը, թե ոչ, բայց այն, որ մեզ մոտ կալանքը սկսել է կիրառվել համատարած, դա անհանգստացնող է»,- ասաց Գյուլումյանը։
Անդրադառնալով աղմկահարույց կալանավորումներին՝ Գյուլումյանը նշեց՝ մանկահասակ երեխաներ ունենալն, ըստ էության, չպետք է դիտարկել որպես մեղմացուցիչ հանգամանք, քանի որ կալանքը պատժի տեսակ չէ։
«Ինչ վերաբերում է նոր հանցանքի կատարմանը, այստեղ խոսքը տնտեսական հանցագործության մասին է, բազմաթիվ այլ միջոցներ կան կանխելու համար, անպայման չէ կալանավորում կիրառել՝ հանցանքը կանխելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-07-03 05:40
Служебный автомобиль президента Арцаха Самвела Шахраманяна в феврале уже был конфискован и обыскан по решению суда в связи с делом о наркотиках. Тогда ничего интересного для следствия обнаружено не было, и машина была возвращена. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил адвокат Роман ЕРИЦЯН.
-
2024-07-03 05:37
С помощью этого телевидения мы попытаемся быть рупором арцахцев, а где-то и их проводником и советником. Об этом в прямом эфире Alpha News заявил журналист Общественного телевидения Арцаха Нарек СААКЯН, коснувшись возобновления работы Арцахского телевидения.
-
2024-07-02 19:40
Всемирный Банк перевел Россию в группу стран с высоким уровнем дохода. Об этом говорится в примечаниях к классификации ВБ за 2023 год.
-
2024-07-02 19:38
Мошенник обокрал 68 граждан посредством фейковой турфирмы, сообщает СК Армении.