Ֆեֆիլով․ ԼՂ-ից տեղահանված 20 ուսուցիչ աշխատանք է գտել «Ռուսական տան» ջանքերի շնորհիվ
Տնտեսական համագործակցության զարգացման հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներում այս տարի ներառվել է ռուսերեն դասագրքերի բովանդակությունը համաձայնեցնելու նպատակով մասնագետների համատեղ խումբ ստեղծելու հարցը։ Երևանում «Ռուսական տան» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն այս մասին հայտնեց Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման շրջանակում։
Դեռ 2023 թ. աշնանը այս հարցի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Անցյալ տարի ՀՀ դպրոցները 88 հազար ռուսերեն դասագիրք ու գեղարվեստական գրականություն ստացան:
«Ժամանակը կանգ չի առնում։ Թարմացումներ են պետք։ Երկու կողմերի մասնագետներն այս հարցերը կլուծեն սերտ համագործակցելով: Կրթության ոլորտում համագործակցության դրական փորձը լավագույնս արտացոլում է այն փաստը, որ մեզ հաջողվել է պայմանավորվել ու ռուսաց լեզվի և գրականության 20 ուսուցիչների համար, որոնք տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, աշխատանքային զբաղվածություն ապահովել Հայաստանում»,– ասաց Ֆեֆիլովը։
Բացի դասագրքերից, միջկառավարական հանձնաժողովի այս տարվա նիստում «Ռուսական տան» նախաձեռնությամբ քննարկվելու է ևս մեկ հարց` կազմակերպել հայ աշակերտների արտադպրոցական առօրյան:
Օրինակ` ապրիլի վերջին Վայքում հայ դպրոցականները կկարողանան ընկերական հանդիպումներ անցկացնել ռուսական մանկական «Կաշվե գնդակ» մրցաշարի եզրափակիչի մասնակիցների հետ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.