ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Է ՏՎԵԼ ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻՆ՝ «ԱԶԱՏՎԵԼ» ՂԱԶԻՆՅԱՆԻՑ ՈՒ Ժ/Պ ՆՇԱՆԱԿԵԼ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻՆ
Երևանի պետական համալսարանի ռեկտոր, նախկին իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխին հերթական սև ամպերն են կուտակվում: 24News-ին հասած տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջոցով հրահանգ է իջեցրել նրան, որ ոչ մի կերպ թույլ չտա վերընտրվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան Գագիկ Ղազինյանին, ում պաշտոնի ժամկետը լրանում է մարտին:
Ընդ որում, պայմանը հստակ է՝ կա՛մ Ղազինյանը չի վերընտրվում, կա՛մ Հովհաննիսյանը թողնում է պաշտոնը: Նկատենք, որ մինչ այս պահը հատնի չէ, թե արդյոք ինքը՝ Ղազինյանը, ցանկանու՞մ է կրկին առաջադրել իր թեկնածությունը: Եթե վերջինս նման ցանկություն ունենա, ապա Հովհաննիսյանի համար շատ դժվար, եթե ոչ անհնարին է լինելու համոզել ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին նրան դեմ քվեարկել, քանի որ երկարամյա դեկանը, բացի պրոֆեսիոնալ լինելուց, նաև մարդկային լավ հարաբերություններ ունի կոլեգաների հետ:
Ինչևիցե, մեր զրուցակիցները պնդում են, թե ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի իշխանական «սրտի թեկնածուն» նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է, որը, սակայն, այս պահին չունի դոցենտի պարտադիր գիտական կոչում, ուստի ՔՊ-ում ցանկանում են, որ դեկանի ընտրությունները չկայանան, որի հետևանքով նախկին դատախազին նշանակեն ժ/պ: «Հովհաննիսյան գիտական խորհրդի անդամներին ուղիղ ասում է, թե սա իր անձնական հարցն է, բայց դա շատերին առանձնապես չի հուզում», – պատմել է մեր զրուցակիցը:Իրազեկ աղբյուրները նաև պնդում են, որ Հովհաննիսյանի տապալման գործում շահագրգռվածություն ունի կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ուստի դեռ հայտնի չէ՝ որքանով իշխանական որոշ հատվածներ կօգնեն Հովհաննիսյանին «ազատվել» Ղազինյանից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 15:30
Министерство охраны природы Армении опровергло публикации о захоронении ядерных отходов из Франции в национальном парке "Дилижан".
-
2025-06-28 15:30
Патриархат Армянской Церкви в Иерусалиме выступил с официальным заявлением, в котором архиепископ Нурхан Манукян осудил вчерашнее вторжение в Церковь и выразил поддержку Католикосу всех армян.
-
2025-06-28 15:00
Лишенный сана архимандрит Хорен Ованнисян и причисленный к мирянам с мирским именем Ншан Ованнисян дал интервью Общественной телекомпании (Первый канал) Армении – Петросу Казаряну.
-
2025-06-28 14:59
Предстоятель Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископ Микаел Аджапахян арестован сроком на 2 месяца, одновременно наложены ограничения на его контакты, напомнила соучредитель Международного центра развития парламентаризма, правозащитник и специалист по конституционному праву Гоар Мелоян.