ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանական և իրանամետ ուժերի 85 օբյեկտների Սիրիայում և Իրաքում
Ուրբաթ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող 85 օբյեկտների, որոնք «օգտագործվում են իրանական ուժերի և Իրանի կողմից աջակցվող զինյալների կողմից»՝ ի պատասխան Հորդանանում անցած հանգստյան օրերին ամերիկացի երեք զինվորականների սպանության, տեղեկացրել է NBC News-ը՝ հղում կատարելով ամերիկյան աղբյուրներին։
ԱՄՆ Զինված ուժերը հարվածներ են հասցրել յոթ օբյեկտների՝ կապված տարածաշրջանում ամերիկյան զորակազմի դեմ հարձակումների հետ, լրագրողներին տեղեկացրել է Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ այդ օբյեկտներից են եղել հրամանատարական և վերահսկիչ կետեր, հետախուզական կենտրոններ, հրթիռներ և հրթիռակիրներ, ինչպես նաև անօդաչուների կայանատեղեր։
ԱՄՆ ՊՆ-ն մարտական գործողությունների վնասի գնահատման փուլում է, «բայց մենք կարծում ենք, որ հարվածները հաջող են եղել», ասել է Քիրբին։
Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են 30 րոպեի ընթացքում, գործադրվել է ավելի քան 125 գերճշգրիտ զինամթերք։ Թիրախներից երեքը գտնվել են Իրաքում, չորսը՝ Սիրիայում։
«Մենք հարվածել ենք հենց այն թիրախներին, որոնց ցանկանում էինք հարվածել»,- հեռուստաալիքին ասել է Շտաբների պետերի միավորված կոմիտեի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Դուգլաս Սիմսը։
«Մեր պատասխան միջոցները սկսվել են այսօր։ Դրանք կշարունակվեն ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում, ըստ մեր ընտրության,- նշված է նախագահ Ջո Բայդենի ուրբաթ հրապարակված հայտարարությունում։- Միացյալ Նահանգները հակամարտության չի ձգտում Մերձավոր Արևելքում կամ որևէ այլ տեղ աշխարհում։ Բայց թող բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մեզ վնաս պատճառել, իմանան հետևյալը։ Եթե դուք վնաս հասցնեք ամերիկացուն, մենք կպատասխանենք»։
ԱՄՆ գիշերային հարվածների հետևանքով Սիրիայում զոհվել է 18 զինյալ՝ Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանի» տվյալներով, տեղեկացրել է Al Jazeera-ն։
ԱՄՆ զինվորականները նշել են, որ հարվածների հետևանքով զոհեր են եղել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակաղմը հասկացրել էր, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություններ կձեռնարկի Հորդանանում ամերիկյան ռազմակայանի դեմ անօդաչուի գրոհից հետո, որի հետևանքով վիրավորվել էր ավելի քան 40 մարդ։ Ուրբաթ Բայդենը ներկա է եղել երեք զոհված ամերիկացիների վերադարձի արարողությանը Դուվրի ավիակայանում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 11:12
Депутат от оппозиционной фракции "Айастан" Гарник Даниелян охарактеризовал обыски в доме архиепископа Баграта Галстаняна, лидера движения "Священная борьба", как проявление политических репрессий.
-
2025-06-25 11:07
В настоящее время незаконные обыски проводятся в квартирах члена Верховного органа АРФ Дашнакцутюн Игоря Саркисяна, члена комитета АРФД в Абовяне Вардана Авакяна, члена комитета АРФД в Раздане Арташеса Унаняна и члена комитета АРФД в Ноемберяне Вараздата Амиракяна. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в Верховном органе АРФД Армении.
-
2025-06-25 11:06
Представитель президента США Дональда Трампа на Ближнем Востоке Стив Уиткофф в интервью телеканалу Fox News заявил во вторник, что переговоры между Соединенными Штатами и Ираном были «многообещающими» и что Вашингтон надеется на долгосрочное мирное соглашение.
-
2025-06-25 10:54
Следственный комитет обвинил оппозиционное движение «Священная борьба» в попытке теракта и захвата власти в Армении. Ведомство утверждает, что участники и руководители движения под названием «Священная борьба» планировали осуществить террористические акты и узурпацию власти в стране.