Սիրիայի ՊՆ․ ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով կան զոհեր
Սիրիայի արևելքում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով կան զոհեր և՛ քաղաքացիականների, և՛ զինվորականների մեջ, մեծ վնաս հասցվել նաև պետական և մասնավոր գույքին: Այս մասին հայտարարել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը անցած գիշեր ավիահարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում։ Համաձայն CENTCOM-ի հայտարարության՝ հարձակումների թիրախ են դարձել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և հարակից զինված խմբավորումների օբյեկտները:
«Ամերիկյան օկուպացիոն ուժերն այսօր բացահայտ օդային ագրեսիա են իրականացրել արևելյան Սիրիայի մի շարք դիրքերի և քաղաքների դեմ և սիրիա-իրաքյան սահմանների մոտ, ինչի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ և զինվորականներ, կան վիրավորներ»,– ասված է հայտարարության մեջ։
Սիրիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հարվածները «ոչ մի արդարացում չունեն և փորձ են թուլացնելու սիրիական բանակի և նրա դաշնակիցների կարողությունները ահաբեկչության դեմ պայքարում»։
Հիշեցնենք, որ CBS հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Միացյալ Նահանգները հավանություն է տվել Իրաքում և Սիրիայում իրանական թիրախներին և ռազմական ուժերին հարվածելու ծրագրերին՝ ի պատասխան Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներից մեկի վրա վերջերս տեղի ունեցած աղմկահարույց հարձակման։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 14:02
«Не поддавайтесь на ложные заявления правоохранителей, сейчас «время Никола», поэтому все - фальшивка», написал на своей странице адвокат Александр Кочубаев.
-
2025-06-25 14:01
Сегодня утром правоохранительные органы провели обыски в домах нашей семьи в Иджеване и Воскепаре, – сообщил сын полковника Миграна Махсудяна.
-
2025-06-25 13:57
В рамках политических репрессий был задержан также бизнесмен Тигран Галстян. Об этом сообщил в соцсетях адвокат Рубен Меликян.
-
2025-06-25 13:55
С раннего утра правоохранительные органы проводят обыски в домах оппозиционно настроенных граждан. Сообщается о многочисленных приводах и задержаниях, в числе которых – архиепископ Баграт Галстанян.