ԸՍՏ «COUNCIL ON FOREIGN RELATIONS»-Ի՝ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է, ՍԱԿԱՅՆ ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ ՉՈՒՆԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
Թյուրքագետ Վարուժ Գեղամյանը ներկայացրել է ամերիկյան ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի տարեկան կանխատեսումը, ըստ որի, Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմը հավանական է:
«Ամերիկյան ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկը՝ «Council on Foreign Relations»-ը (Արտաքին հարաբերությունների խորհուրդ) 2024 թվականի համար իր տարեկան կանխատեսման մեջ նշել է, որ Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմը հավանական է, սակայն ԱՄՆ-ի համար չունի առաջնահերթություն»,- Facebook-ում գրել է Գեղամյանը:
Հիշեցնենք` Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին չայցելել ՀՀ մի շարք տարածքներ։
«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն դեպի հետևյալ վայրեր, ինչը արտացոլում է սահմանափակումների մեղմացում վերջին ծանուցման հրապարակումից ի վեր.
- Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք
- Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք
- Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ
- Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ», - ասված է հաղորդագրության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.