Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԵԹԵ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՓՈԽՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՆԱ Է ՓՈԽԵԼՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Արտուշ Հարությունյանը հարցրել է․ « «Հայոց պատմություն» եզրույթը Փաշինյանը ցանկանում է փոխել «Հայաստանի պատմություն»-ով։ Վտանգները պարզ են, բայց ավելի խորքային կբացատրե՞ք՝ որտե՞ղ է սա ցանկանում մեզ դեմ տալ»։
«Փաշինյանի այդ նախաձեռնությունն ավելի խոշոր դիվերսիայի հերթական արարն է, որ գալիս է լրացնելու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, Արարատից հրաժարվելու, Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարելու, Հայաստանի Անկախության հռչակագիրը չեղարկելու, զինանշանը և օրհներգը փոխելու, դասագրքերում մեր պատմությունը խեղաթյուրելու, բանակը վարկաբեկելու և բազում այլ գործողություններ, որոնք ունեն ընդհանուր մեկ ռազմավարական նպատակ՝ փոխել հայի ինքնությունը։
Նույն օպերայից է նաև Նիկոլի կողմից տարվող մեկ այլ քայքայիչ քաղաքականություն՝ պոկել պետությունը Հայրենիքից և հակադրել իրար այդ երկու՝ իրականում օրգանապես կապված արժեքները։ Եթե հայ ժողովուրդը չի փոխում Փաշինյանին, նա է փոխելու հայ ժողովրդին։ Սա է դառը իրականությունը, որի վերջնարդյունքում Նիկոլը հույս ունի հավերժացնել սեփական ռեժիմը։ Պատկերավոր ասած, Փաշինյանը բռնի «սեռափոխության» է ենթարկում մեր ժողովրդին` հայերից կերտելով «տրանս-ինքնության» լաբորատոր ճագարներ»,- 168․am-ի փոխանցմամբ՝ պատասխանել է Արմեն Աշոտյանը։
Անաստասիա Թարվերդյանը ՀՀԿ փոխնախագահին հարց է ուղղել․ «Իշխանափոխությունն այս տարի հնարավո՞ր է»։ Նա նաև հետաքրքրվել է, թե պատասխանատվության կենթարկվի՞ գործող իշխանությունը՝ իր արարքների համար։
«Իշխանափոխությունը ոչ միայն հնարավոր է, այլև՝ անհրաժեշտ։
Մի՛ նայեք լայնածավալ ռեպրեսիաներին, դրանք Նիկոլի թուլության հետևանքներն են։ Մի՛ նայեք իշխանավորների հանդգնությանը և լկտիություններին, դրանք Նիկոլի և նրան սպասարկողների անվստահության հետևանքն են։ Մի՛ նայեք ձեզ շրջապատող հուսահատությանը, հուսահատությունը մեղք է, իսկ ցանկացած մեղք աշախարության և թողության կարիք ունի։
Ի միջի այլոց, հայտնի է, որ էներգիան չի վերջանում և չի անհետանում, այլ փոխակերպվում է մի տեսակից մյուսին։ Հայ ժողովրդի ինքնասիրության, պատվախնդրության, արդարադատության էներգիան այսօր տարածվում է տներում, խոհանոցներում, կոլեկտիվներում, ամենուրեք և պատեհ առիթով՝ իր այսօրվա ցրված վիճակից կփոխակերպվի մի միասնական և վճռական բռունցքի։
Ինչ վերաբերում է այս 6 տարվա մղձավանջի և ողբերգությունների մեղավորին պատժելուն, ապա կարող եմ երաշխավորել ձեզ իմ անհատական խոստումով՝ մեղադրյալներին՝ արդարադատություն, մեղավորներին՝ պատիժ, ժողովրդին՝ վերականգնված համերաշխություն։
Առօրյա խոսույթում մենք՝ հայերս, սիրում ենք օգտագործել «Ցավդ տանեմ» արտահայտությունը, որը, եթե չեմ սխալվում, միայն հայերենում կա։ Հիմա մեր երկիրն է այնպիսի վիճակում, որ իր ցավը տանողների կարիք ունի։ Փորձենք ազգովի, ամեն օր՝ աղոթքից առաջ կամ հետո, մտքում կամ բարձրաձայն, մենակ կամ միասին, բայց մշտապես հավատալ և ի սրտե ասել՝ «Ցավդ տանեմ, Հայաստան»։ Եվ կտեսնեք, թե ինչ էներգիա և ուժ եք ստանում սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայրենիքի գահավիժումը կասեցնելու համար»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".