Последние новости

ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ Է, ՈՒՐԻՇ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ

Երկրորդ Փյունիկյան պատերազմից հետո (ՄԹԱ 218-209 թթ.) Կարթագենը պարտվեց, ինչի արդյունքում Հռմը խաղաղության պայմանագրի համար մի շարք նախապայմաններ դրեց:

1. Ռազմածովային հզորությունը թուլացնելու համար Կարթագենը պարտավորվում էր 10 ռազմանավից ավել չունենալ:

2. Կարթագենը պարտավորվում էր պատերզմ չսկսել առանց Հռոմի թույլտվության:

3. Կարթագենը պարտավորվում էր որպես ռազմատուգանք 10 000 արծաթ վճարել առաջիկա 50 տարում (դա ահռելի գումար էր):

4. Կարթագենը զրկվում էր ահռելի տարածքներից, այդ թվում Իսպանիայից:

Կարթագենն արեց Հռոմի բոլոր նախապայմանները, քանի որ պարտությունից հետո խաղաղություն էր ուզում:

Բայց Հռոմը խաղաղություն չէր ուզում, Հռոմն ուզում էր Կարթագենը ոչնչացնել: Այդ պատճառով, երբ Կարթագենը երկրորդ Փյունիկյան պատերազմից հետո Հռոմի դրած բոլոր պայմանները կատարեց՝ Հռոմը նոր պայմաններ դրեց:

1. Կարթագենի բնակչության էվակուացիա և բնակեցում այլ վայրում:

2. Նոր ռազմատուգանքների վճարում (գումարած նախորդին):

3. Ռազմածովային ուժերի ամբողջությամբ հանձնում Հռոմին:

Քանի որ այս նախապայմաններն արդեն անիրականանալի էին, դա պատճառ հանդիսացավ, որ Հռոմը սկսի երրորդ Փյունիկյան պատերազմը (ՄԹԱ 149-146թթ.) ինչի արդյունքում Հռոմն ավերեց Կարթագենը, քաղաքի տարածքում էլ աղ լցրեցին, որ այդ հողերը երբեք հնարավոր չլինի վերականգնել:

Հիմա անցնենք մեզ:

Ո՞վ է հիշում, որ 2021 թվականին Հայաստանը խաղաղության համար պետք է հանձներ Քարվաճառը, Ակնան ու Քաշաթաղը («խաղաղության համար խաղաղ ձևով մենք թուրքերին ավելի մեծ տարածք, հայրենիք հանձնեցինք, քան իրենք կարողացել էին գրավել ռազմական ճանապարհով): Հանձնեցինք: Ո՞վ է հիշում, որ Հայաստանը պետք է թույլ տար ադրբեջանական զինուժին տեղաշարժվել հայկական տարածքներվ: Թույլատրեցինք: Ո՞վ է հիշում, որ խաղաղության համար Հայաստանը պետք է փակեր Դրմբոնի ոսկու արտադրամասը: Փակեցինք: Ո՞վ է հիշում, որ Հայաստանը խաղաղության համար պետք է պետնախարարի պաշտոնից հեռացներ Ռուբեն Վարդանյանին: Հեռացրեցինք: Կարող եմ շարունակել, բայց տրամաբանությունը հասկացաք՝ նախապայմանները չեն ավարտվում:

Ադրբեջանի բոլոր նախապայմանները խելոք արեցինք, իսկ ուրե՞ հիմա Արցախը: Ադրբեջանի բոլոր նախապայմաններն անելու արդյունքում նա 2023 թվականի սեպտեմբերին սկսեց Արցախի երրորդ պատերազմը, ինչի հետևանքով Արցախը վերջնական պարտվեց ու դատարկվեց:

Բայց չէ որ մենք նրա բոլոր նախապայմաններն արել էինք, որ խաղաղություն տիրեր Արցախում: Չտիրեց:

Խաղաղության պայմանագրից առաջ Ադրբեջանի նախապայմանների իմաստը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի ոչնչացումը:

«Խաղաղության նախապայմաններն» ու ռազմական գործողությունները համատեղ օգտգործելով Ադրբեջնը կարողացավ ոչնչացնել Արցախը: Բայց նրա նպատակն Արցախը չէ, նրա նպատակը Հայաստանի ոչնչացումն է:

Դրա համար մի կողմից «խաղաղության նախապայմաններ» է դնում, մյուս կողմից ողջ ՀՀ տարածքն անվանում է Արևմտյան Ադրբեջան:

Իրականում դա «խաղաղության պայմանագիր» չէ, այլ Հայաստանի կապիտուլացիոն պայմանագիրն է, որը կնքելուց առաջ Ադրբեջանը փորձում է մաքսիմում դիվիդենտներ պարտադրել:

Մենք դատապարտված ենք, երբ մեր թշնամին ուզում է հաղթել, իսկ մենք՝ խաղաղ ապրել:

Ահա այն ամենն ինչ ուզում էի ասել Ադրբեջանի կողմից «խաղաղության նոր նախապայմանների» մասին, որոնք ենթադրում են մեր սահմանադրության փոփոխությունը:

Եթե Հայաստանը պատրաստ է «խաղաղության պայմանագրի» համար բոլոր կնճռոտ հարցերը լուծել իր զիջումների հաշվին, ապա Ադրբեջանին մնում է օգտվել այդ իրավիճակից, միաժամանակ ուժեղացնելով իր բանակը, մինչև կհասնի այնպիսի նախապայմանների, որոնք արդեն նույնիսկ ամեն զիջումի պատրաստ Հայաստանն իվիճակի չի լինելու անել ու Ադբեջանը նոր ռազմական գործողություններ կսկսի՝ 1915 թվականի տարածաշրջանում հայերի ոչնչացման թուրքական ռազմավարական ծրագիրն ավարտելու համար:

Ի՞նչ անել: Ամեն գնով վերականգնել ռազմական բալանսն ու մի քանի լոկալ ռազմական հաղթանակ տանել, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ այս պահին ռազմական հաղթանակ չի կարող ունենալ: Էդ ժամանակ իրենք կկնքեն «խաղաղության պայմանագիրը», որ ժամանակ շահեն իրենց ռազմական կարողությունները մինչև նոր պատերազմ ուժեղացնելու համար: Դե էդ ընթացքում մենք էլ մերը պետք է ուժեղացնենք:

Գոյության կռիվ է, ուրիշ ճանապարհ չկա:

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДЖАЗ-ОРКЕСТР «АРЦАХ» ВЫСТУПИЛ НА СЦЕНЕ САМОГО БОЛЬШОГО ДЖАЗОВОГО КЛУБА РОССИИ (фотографии и видео)
    2025-06-20 17:08

    Самый большой джазовый клуб России и лучший в мире, по оценке портала All About Jazz, — клуб Алексея Козлова — распахнул свои двери для джаз-оркестра «Арцах», чье выступление стало одним из ярких эпизодов программы Московского джазового фестиваля.

  • КАРЕН ВРТАНЕСЯН: КАК НА ЛИЧНОМ УРОВНЕ ПОДДЕРЖАТЬ ЦЕРКОВЬ И ПРОТИВОСТОЯТЬ НИКОЛУ
    2025-06-20 09:50

    «От бессилия схожу с ума», - сказал мне на днях один из друзей. Но мы отнюдь не бессильны, посему – попробуем трезво порассуждать и понять: что мы можем, что нужно делать, и какие шаги могут быть эффективными», - написал медиа-эксперт Карен Вртанесян.

  • АКОП БАДАЛЯН: УДАРЫ ИЗРАИЛЯ ПО ИРАНУ ПОД ВЫВЕСКОЙ «ПРАВА НА САМООБОРОНУ» СТАВЯТ ЕВРОСОЮЗ В НЕЛОВКОЕ ПОЛОЖЕНИЕ
    2025-06-19 19:17

    Стандартов нет, они всегда были, есть и будут как минимум двойными, и если у Израиля нет никаких доказательств, что Иран создает ядерную бомбу, то у России есть факты, что Украина делает шаги к НАТО, а в 2021 году заключила соглашение с ее экзистенциальным противником, членом НАТО Великобританией о строительстве двух военных баз в Азовском и Черном морях, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян, коснувшись заявления председателя Еврокомиссии фон дер Ляйен о праве Израиля на самооборону. Публикацию полностью приводим ниже.

  • ВОЙНА ПРОТИВ ИРАНА: АНТИЦИВИЛИЗАЦИЯ УНИЧТОЖАЕТ ЦИВИЛИЗАЦИЮ
    2025-06-19 10:29

    «Не раз говорилось о водоразделе, которым для русской послереволюционной эмиграции стала Великая Отечественная война, - пишет на своей странице в Фейсбук востоковед Виктория АРАКЕЛОВА. - Люди, в общем-то, разные, но объединенные идеей неприятия новой власти, проявили себя в самодостаточной для качественной идентификации мере: одни молились за Россию, другие мечтали, чтобы "фашисты, наконец, уничтожили коммуняк". Думаю, нет смысла пояснять, как глубоко понимали ходы истории первые, и как ограничены и зациклены на собственных биографиях были вторые.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ