ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ՄԱՆԴԱՏԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻՑ ԲԱՑԻ ՆԵՐԱՌԵԼ ԵՆ «ՀԱՆՐԱՅԻՆ ՁԱՅՆ»-Ի ՆԱԽԱԳԻԾԸ
Ավագանու այն անդամները, որոնք նախաձեռնել և ստորագրություն են դրել այդ նախագծերի տակ, զբաղված են կամայականությամբ և խախտում են բոլոր տեսակի ժողովրդավար կառավարման օրենքները: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը՝ անդարադառնալով Երևանի ավագանու արտահերթ նիստում ընդդիմադիր ավագանիներին մանդատից զրկելու նախաձեռնությանը:
«Ինչո՞ւմն է կամայականությունը, հենց օրինակ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը, իր հարցազրույցում ինքն էլ է խոստովանում, որ ևս 20 ավագանու անդամ ունեն նույն խնդիրները բացակայությունների, սակայն նշում է, որ որպես բարի կամք որոշել է նրանց թողնել, իսկ այս մարդկանց հանել, այսինքն սա կամայական ընտրություն է, թե ումից են ուզում նրանք ազատվել: Երկրորդը՝ մենք խնդիր ունենք հասկանալու՝ որևէ մեկը հարցրել է, թե այդ բացակայությունները հարգելի են, թե անհարգելի, որովհետև զեկույցում նշված է անհարգելի բացակայություն: Օրինակ մեզ որևէ մեկը չի խնդրել ներկայացնել, թե արդյոք անհարգելի է, թե՝ ոչ: և երրորդը, գոյություն չունի օրենքով նախատեսված դասակարգում, թե որ բացակայությունն է համարվում հարգելի, իսկ որը ոչ հարգելի, այստեղ էլ ունենք լուրջ խնդիր: Բնականաբար մեր բացակայությունների պատճառը հիմնականում եղել են հստակ կամքի արտահայտման ձև, ըմբոստության, անհամաձայնության ձև, որի մասին երկու նախաձեռնություններն էլ հայտարարել են, որ բոյկոտում են, այսինքն բոյկոտը դա ընդդնիմադիր ուժին տրվող գործիք է, որը կարող է կիրառվել և դա չի կարելի համարել անհարգելի բացակայություն»,- ասել է նա:
Անդրադառնալով խմբակցության հայտարարությանը, թե իրենք կարող են միայն քննարկել Ավինյանի հեռացման հարցը, Աբգարյանն ասաց, որ Ավինյանը լեգիտիմ քաղաքապետ չէ:
«Այդ լեգիտիմությունը զգացվեց նիստերի ժամանակ, և իշխանությունը որքան էլ փորձեց մեծամասնություն կազմել և երբեմն բերել երրորդ խմբակցության ձայները, ամեն դեպքում դա չենք կարող անվանել կայուն կառավարում, որովհետև չունի անհրաժեշտ ձայները քվորում ապահովելու համար առանց ընդդիմության: Սա է խնդիրը, դրա համար էլ նա պսևդոքաղաքապետ է այս առումով, որովհետև չունի ոչ ժողովրդի 50 պլյուս քվեն, ոչ էլ ավագանու մեծամասնությամբ է ընտրվել: Նաև չմոռանանք, որ երդմնակալությունն էլ անցկացվել է այնպիսի պայմաններում, որտեղ քվորում չի եղել և որևէ ընդդիմադիր անդամ ներկա չի եղել, սա բացառիկ դեպք է»,- ասաց նա:
Աբգարյանը նշում է, որ որպեսզի հասկանանք, թե որքանով փոքր է այս իշխանությունը իր գործելաոճում, արտահերթ նիստի օրը նրանք բացի մանդատից զրկելու նախագծերի, ևս մեկ նախագիծ են ներառել, որը «Հանրային ձայն»-ի ղեկավարի նախագիծն է. «Նրանք սա այն պատճառով են արել, որ մարդիկ գան, մասնակցեն՝ ասելով, թե իրենց նախագիծն է, այդ աստիճանի ստորության են գնացել, և եթե «Հանրային ձայն» խմբակցությունը որոշել է ընդդիմության իրավունքները պաշտպանել,ես միայն ողջունում եմ նման որոշումները: Չի հաջողվի առանց «Հանրային ձայն»-ի ապահովել քվորում, իրենք այդ մասին շատ լավ գիտեն»,-ասաց նա:
Նշենք, որ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը հայտարարել է, որ իերնց նկատմամբ կան ճնշումներ, սակայն խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստին։
Հիշեցնենք` փետրվարի 7-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ավագանու 5 ընդդիմադիր ավագանու անդամներին մանդատներից զրկելու հարցով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 08:11
США будут продолжать атаковать йеменских хуситов до тех пор, пока они не прекратят нападения на суда, заявил в воскресенье глава Пентагона Пит Хегсет.
-
2025-03-17 08:09
Военный представитель движения «Ансар Аллах» йеменских хуситов Яхья Сари заявил, что их силы провели «качественную операцию» по уничтожению американского авианосца «Harry S. Truman», сообщает Al Jazeera.
-
2025-03-17 08:08
Конфликту на Южном Кавказе должен быть положен конец. На этой неделе я беседовал с господином Хикметом Гаджиевым, советником президента Алиева по национальной безопасности в Азербайджане. Об этом в соцсети Х написал советник президента США Дональда Тремпа по национальной безопасности Майк Уолтц.
-
2025-03-17 08:06
«В годовщину аннексии Украинской Автономной Республики Крым Российской Федерацией в результате незаконного референдума, состоявшегося одиннадцать лет назад, сегодня (16 марта), мы вновь заявляем, что Турция не признает фактическую ситуацию в Крыму, которая представляет собой нарушение международного права, и что мы поддерживаем территориальную целостность и суверенитет Украины.