Երևանի ավագանի Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին
Երևանի ավագանու փետրվարի 7-ի արտահերթ նիստում քննարկման են դրվել Երևան քաղաքի ավագանու անդամներ Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի և Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշման նախագծերը։
Սոնա Աղեկյանին ավագանու մանդատից զրկելու հարցի վերաբերյալ զեկուցել է «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ որպես հիմք ներկայացնելով Երևան քաղաքի ՏԻՄ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի Երևանի ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից։
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը քաղաքական հետապնդում է համարել Սոնա Աղեկյանին մանդատից զրկելը, քանի որ նա ընդդիմադիր գործիչ է եղել և Հայկ Մարությանի քաղաքապետ լինելու ընթացքում, և ներկայում։ Նա կոչ է արել ոչ մի ավագանու չզրկել մանդատից։
Քննարկմանը հաջորդել է քվեարկությունը, որի արդյունքում ավագանին 34 ձայնով կողմ է քվեարկել Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագծին։
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լևոն Լևոնյանն էլ զեկույց է ներկայացրել ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ։
Նա նշել է, որ քաղաքապետարանի Կազմակերպական վարչության համապատասխան գրության համաձայն՝ Գևորգ Ստեփանյանը մասնակցել է նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած 42 քվեարկություններից ընդամենը 7-ին, իսկ բացակայությունների հարգելի լինելու վերաբերյալ տվյալներ քաղաքապետարանին չեն ներկայացվել։
Այնուհետև հայտարարվել է մեկժամյա ընդմիջում։
Նշենք, որ այսօր արդեն ավագանին մանդատից զրկել է Հայկ Մարությանին և Նարինե Հայրապետյանին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 10:50
«Новый, можно сказать, беспрецедентный этап репрессий, начавшихся в Армении, когда за одно предложение арестовывают национального мецената, а в день визита премьер-министра в Турцию проводятся массовые задержания с целью доказать Эрдогану, что он контролирует ситуацию в стране, по некоторым данным, не приветствовался некоторыми международными партнерами Армении». Об этом пишет газета «Грапарак».
-
2025-06-25 10:44
Правоохранительные органы с утра проводят обыски в домах сторонников оппозиционного движения "Священная борьба". Об этом сообщается в Telegram-канале движения.
-
2025-06-25 10:31
Пашинян согласен 23 июня МИД Армении заявил о глубоком разочаровании в связи с искажёнными и крайне односторонними формулировками, содержащимися в «Стамбульской декларации», принятой по итогам 51-й сессии Совета министров иностранных дел Организации исламского сотрудничества (ОИС), проходившей 21-22 июня 2025 года в Турции.
-
2025-06-25 10:28
Если Иран завершит войну с Израилем с позитивным для себя результатом, то укрепление оси Россия-Иран будет способствовать выходу Азербайджана из-под турецкого влияния. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил заведующий кафедрой политических институтов и процессов факультета международных отношений Ереванского государственного университета Гарик КЕРЯН.