Последние новости

Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի ՊՆ-ների միջև համագործակցության 2024-ի ծրագիրը

Փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև անցկացվել են երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ: Այս մասին  NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների ու գործողությունների խմբի ղեկավար Ալգիրդաս Նորկուսին է ներկայացրել անվտանգային միջավայրին և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2024 թվականի ծրագիրը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ