ՄԱՐՍԻ ՎՐԱ ԿՅԱՆՔ ԿԱ՞. ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՈՒՆԵՆ
Բակտերիաները Մարսի վրա կարող են ոչ միայն գոյատևել, այլև բազմանալ: Նման ենթադրություն են գիտնականներն արել հետազոտությունից հետո։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Astrobiology գիտական ամսագրի վերջին համարում։ Տեղեկությունը հայտնում է Science News-ը:
Նիդեռլանդների Նիմվեգենի համալսարանի և Քյոլնի գերմանական օդատիեզերական կենտրոնի գիտնականները չորս տեսակի բակտերիաներով շտամներ են տեղադրել Մարսի վրա եղած հանքատեսակներով և նմանատիպ պայմաններով տարաների մեջ (ջրի գրեթե լիակատար բացակայություն, թույլ մթնոլորտային ճնշում, ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթում, թունավոր աղեր, որոնք կան Մարսի հողում):
Ավելի վաղ նման փորձերի համար գիտնականներն ընտրում էին բակտերիաներ, որոնք երկրի վրա ապրում են ծայրահեղ պայմաններում՝ ուժեղ ճառագայթմամբ, շատ աղի ջրով, ջերմաստիճանի տատանումներով, ջրի պակասով։ Բայց 2020 թվականին մի խումբ գիտնականներ հայտնաբերեցին, որ մարդու մարմնում (այսինքն՝ ոչ ծայրահեղ պայմաններում) ապրող որոշ բակտերիաներ կարող են բազմանալ այնպիսի պայմաններում, որոնք նման են երկնաքարերի մակերեսին:
Նոր փորձի ժամանակ բակտերիաների պոպուլյացիաներից մի քանիսը ոչ միայն գոյատևեցին, այլև բազմացան մինչև 21 օր: Այժմ գիտնականներն ուզում են հասկանալ, թե ինչպես է դա ստացվել: Հնարավոր է՝ դրանք պատսպարվել են պայմանական մարսյան հողի ծակոտիներում, որտեղ ուլտրամանուշակագույն ճառագայթումը չի հասնում։
Բացի այդ, գիտնականներն ուզում են պարզել, թե ինչպես կարող են նման բակտերիաները, եթե դրանք հայտնվեն տիեզերքում, ազդել տիեզերագնացների առողջության վրա, որոնց իմունիտետը թուլանում է թռիչքի ժամանակ եղած ծանրաբեռնվածությունից:
Հնարավոր է, որ տիեզերագնացները, որոնք Մարս կմեկնեն, պետք է հակաբիոտիկների մեծ հավաքածու ունենան այն բակտերիաների դեմ, որոնք նրանք կբերեն իրենց հետ և որոնք այնտեղ մուտացիայի կենթարկվեն: Բացի այդ, ապագայում Մարսի վրա բակտերիաներ գտնելով՝ դժվար կլինի հասկանալ՝ դրանք «բերված» են, թե «տեղական»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.