Последние новости

Դատարանը բավարարել է սփյուռքահայ Սյունե Աբրահամյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի

Վարչական դատարանը դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ բավարարել է սփյուռքահայ դաշնակցական Սյունե Աբրահամյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի։

Սյունեին, նրա հորը՝ Մասիս Աբրահամյանին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին և այլոց 2022 թվականի հուլիսին արգելվել էր մուտք գործել Հայաստան:

«Պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը Սյունե Աբրահամյանի մասին տվյալները հանել Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից»,-մասնավորապես նշված է դատարանի որոշման մեջ։

ԱԱԾ-ից հօգուտ Սյունե Աբրահամյանի պետք է բռնագանձվի 10.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում պահից (փետրվարի 5 - խմբ.) մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Հավելենք, որ օրեր առաջ Մուրադ Փափազյանն ու Մասիս Աբրահամյանը ևս հաղթել են դատարանում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ