«Մայր Հայաստան»-ը դատական կարգով վիճարկելու է իրենց կուսակիցներին մանդատից զրկելու ավագանու որոշումը
«Մայր Հայաստան» խմբակցությունը մտադիր է դատական կարգով վիճարկել Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու մասին որոշումը, նշվում է խմբակցության հայտարարության մեջ: Խմբակցությունը նման որոշումն որակել էր «քստմնելի, ոչ լեգիտիմ ու հակաժողովրդավարական»:
«Դա տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, դրան կից խմբակցության՝ «Հանրապետության» և «Հանրային ձայնից» բերման ենթարկված տխրահռչակ երկու հոգու համատեղ գործողություններով: Ակնհայտ է, որ գործ ունենք կուլիսային և ապօրինի գործընթացների հետ: Առկա է նաև «Մայր Հայաստան»-ի դեմ քաղաքական հետապնդման բացահայտ դրսևորում»,- նշվում է քաղաքական ուժի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ պատգամավորներին ավագանու մանդատից զրկելու որոշումը կայացվել է Երևանի քաղաքային տրանսպորտի թանկացմանն ընդառաջ և «Մայր Հայաստանը» պայքարելու է քաղաքային տրանսպորտի և մյուս ծառայությունների գների բարձրացման դեմ, նաև շարունակելու է պայքարը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացմանը:
Երևանի ավագանին արտահերթ նիստում փետրվարի 7-ին որոշել էր խմբակցությունը ներկայացնող Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին զրկել Երևանի ավագանու անդամակցությունից:
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 05:47
«В Бакинском суде продолжается «суд» над нашими соотечественниками. На последнем судебном заседании военно-политическому руководству Арцаха было предъявлено очередное сфабрикованное обвинение о том,что якобы в ходе войны 2020 года в ряде населенных пунктов, включая Агдам, погибли и получили ранения мирные жители». Об этом написала сопредседатель партии «Страна для жизни» Мане Тандилян.
-
2025-06-04 05:40
Азербайджан готовит информационную базу для сноса кафедрального собора Покрова Пресвятой Богоматери и церкви Святого Акопа в Степанакерте, сообщает Омбудсмен по вопросам культурного наследия армянского нагорья Овик АВАНЕСОВ.
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».