Այս տարվանից հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհում նախատեսված չէ
«Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում» կատարված փոփոխությունների համաձայն՝ այս տարվանից այլևս հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհման գործընթաց նախատեսված չէ, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Գերատեսչությունից նշում են, որ սովորողը համարվում է գերազանց առաջադիմություն ունեցող, եթե տվյալ ուսումնական տարվա ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից գնահատվում է տարեկան 9-10 միավոր և 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններից՝ 18-20 միավոր: Կրթության 3-րդ աստիճանի ավարտին սովորողին տրամադրվում է «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ:
Փոփոխությունները պայմանավորված են ընթացող կրթական բարեփոխումներով` հանրակրթության նոր չափորոշչի հաստատմամբ, որի հիմքում դրվել են կրթական համակարգի արդյունավետության կոմպետենցիաները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորումը:
ԿԳՄՍՆ–ից միաժամանակ տեղեկացնում են, որ գերազանցության մեդալի համար բուհական ընդունելության քննություններում արտոնություններ նախատեսված չէին:
Newsarmenia.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 05:47
«В Бакинском суде продолжается «суд» над нашими соотечественниками. На последнем судебном заседании военно-политическому руководству Арцаха было предъявлено очередное сфабрикованное обвинение о том,что якобы в ходе войны 2020 года в ряде населенных пунктов, включая Агдам, погибли и получили ранения мирные жители». Об этом написала сопредседатель партии «Страна для жизни» Мане Тандилян.
-
2025-06-04 05:40
Азербайджан готовит информационную базу для сноса кафедрального собора Покрова Пресвятой Богоматери и церкви Святого Акопа в Степанакерте, сообщает Омбудсмен по вопросам культурного наследия армянского нагорья Овик АВАНЕСОВ.
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».