«Հայաքվե»․ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆՈՐ ԱԳՐԵՍԻԱ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք չենք ասել, որ սահմանադրական շարժում ենք ձևավորում։ Մենք հայտարարել ենք, որ նախաձեռնում ենք միասնական ճակատի ստեղծում՝ պայքարելու Հայաստանի անկախության հռչակագրի վերացման դեմ։ Սրանք տարբեր հասկացություններ են: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Մեր նախաձեռնությունը նշանակում է, որ տարբեր ուժեր համախմբվում են կոնկրետ գործի համար։ Մեր նպատակն է ոչ թե կանխել սահմանադրական փոփոխությունները, այլ թույլ չտալ, որ գործող իշխանություններն այս քողի տակ չեղյալ համարեն Անկախության հռչակագիրը։
Կարծում ենք, որ Սահմանադրության որոշ դրույթներ պետք է վերանայվեն։ Օրինակ՝ նախագահի լիազորությունները պետք է ընդլայնվեն:
Փաշինյանը պետք է համոզի ոչ միայն իր պատգամավորներից յուրաքանչյուրին «կողմ» քվեարկել, այլ նաև մյուս խմբակցությունների պատգամավորներին, որպեսզի հանրաքվե կազմակերպվի։ Մեր նպատակն է իրավաբանորեն համոզել այս խորհրդարանականներին, որ Հայաստանն արմատախիլ անելու գործընթացին մեղսակից չդառնան։ Նրանք պետք է հասկանան, թե ինչ պատասխանատվության տակ է իրենց դնում Ալիևի հետ գործարքի մեջ մտած Փաշինյանը։ Հարցն այն է, թե նրանք պատրա՞ստ են նման պատասխանատվություն ստանձնել»,- նշեց Չալաբյանը։
Նրա խոսքով՝ եթե Սահմանադրության փոփոխության հանրաքվեն այսօր տեղի ունենար, Փաշինյանը կտապալվեր.
«Միևնույն ժամանակ, նա հասկանում է, որ ուղղակիորեն հակադրվել հասարակական տրամադրություններին, ապարդյուն է, ուստի հաճախ դիմում է մանիպուլյացիաների կամ սպառնալիքների: Չեմ զարմանա, եթե Ալիևն ու Փաշինյանը միասին նոր ագրեսիա կազմակերպեն Հայաստանի դեմ և նոր տարածքներ գրավեն: Սրանից հետո Փաշինյանը շանտաժի կդիմի՝ համոզելով, որ անհրաժեշտ է գնալ հանրաքվեի, որպեսզի Ադրբեջանը լքի օկուպացված տարածքները։ Սա իր ոճի մեջ է»,- եզրափակեց քաղաքական գործիչը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-10 19:39
Задержанный уголовной полицией адвокат Арсен Бабаян заявил о своем освобождении и взял на себя защиту прав задержанных вместе с ним друзей. Они по-прежнему находятся под стражей по «подозрению в незаконном хранении или ношении оружия».
-
2025-01-10 19:37
Согласно сведениям Новости Армении – NEWS.am, премьер-министр Армении Никол Пашинян получил приглашение для участия в ежегодном Национальном молитвенном завтраке (National Prayer Breakfast), который состоится 6 февраля в Вашингтоне. Однако, пока неизвестно, отправится он в США или нет.
-
2025-01-10 19:36
В телефонном разговоре с президентом Азербайджана Алиевым я выразил искренние соболезнования семьям погибших, народу и правительству Азербайджана в связи с крушением самолета. ЕС поддерживает беспристрастное и прозрачное расследование крушения. Об этом в соцсетях написал председатель Евросовета Антониу Кошта.
-
2025-01-10 18:36
В 2024 году в Армении было зафиксировано около 40 тысяч случаев отпуска лекарств без электронного рецепта. Об этом заявил на пресс-конференции по итогам прошлого года глава Инспекционного органа здравоохранения и труда Армении Славик Саркисян.