Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐՊԵՍԶԻ ՔՊ-Ն ԱՅԺՄ ՎԵՐԱՑՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ
Սահմանադրական պետականաստեղծ մակարդակից մինչև մսուր-մանկապարտեզի աշխարհընկալման առաջին քայլերը` խնդիր ունեն քամել ու քայքայել ազգային պետություն, ազգ-բանակ, ազգային ինքնություն, ավանդութային և հոգևոր-մշակութային համակարգեր, ազգային դպրոց, կազմակերպված Սփյուռք և այլ կարևոր հենասյուները: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Յուրաքանչյուր ազգ-պետություն, նույնիսկ իր ամենաթույլ և անբարենպաստ իրավիճակում` ունի վերականգնման ու զարգացման ՆԵՐՈւԺ (պոտենցիալ):
2018-23 թթ-ին Նիկոլը և «քպ»-ն մսխեցին ու ոչնչացրեցին հայության` 1988թ-ից սկիզբ առած բոլոր ձեռքբերումները: Հանուն իրենց դավադիր իշխանության պահպանման և հանուն օտար տերերի շահերի` նրանք զրոյացրեցին Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նախորդ բոլոր կառավարությունների ջանքերը:
Հայոց պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է հայ ժողովրդի կենսունակությունը, անելանելի և կործանարար իրավիճակներից փյունիկի պես վերածնվելու նրա կարողությունը: Դա խոսում է այն ահռելի ներուժի (պոտենցիալի) մասին, որն անթեղված է հայության ինքնության և գենի կենսունակության մեջ: Այն սպունգի պես ներքաշել է հոգևոր-մշակութային կյանքի, ազգային ավանդույթների, ընտանիքի, ազգային սովորույթների, ինստիտուցիոնալ հիշողության, ինքնատիպության, լեզվամտածողության, ազգային իդեալների և դրանց համար պայքարելու կարողությունների ողջ համակարգը:
Հարկ է նշել, որ շատ մեկնաբաններ հայ ժողովրդին իրավամբ դասում են առաքելություն և մրցունակություն ունեցող ազգերի շարքին: Հետևաբար զարմանալի չէ, որ կան ազգեր կամ ուժային կենտրոններ, որոնք ամեն կերպ փորձել և փորձելու են դուրս թողնել մեզ կենսունակ և ստեղծարար ազգերի համաշխարհային մրացակցությունից: Վերջին դարերին դա փորձել են անել թուրքական գործոնի ձեռքերով, սակայն նույնիսկ այդպես չի հաջողվել: Փոխարենը` հայկական համակարգաստեղծ գենը իրեն վերականգնել էր նաև իր արցախյան ճյուղի դոնորության ու դոմինանտության միջոցով:
Իրավացի են բոլոր նրանք, ովքեր ստեղծված իրավիճակում Նիկոլին և իր խամաճիկներրին համարում են թիվ մեկ սպառնալիք: Ես կարծում եմ` այլևս լիարժեք ապացուցելի են այն վարկածները, որ այս անգամ հայ ժողովրդի մրցունակության և կենսունակության ողջ ներուժը ոչնչացնելու միսիան տված է հենց գործող կառավարիչներին:
Սահմանադրական պետականաստեղծ մակարդակից մինչև մսուր-մանկապարտեզի աշխարհընկալման առաջին քայլերը` խնդիր ունեն քամել ու քայքայել ազգային պետություն, ազգ-բանակ, ազգային ինքնություն, ավանդութային և հոգևոր-մշակութային համակարգեր, ազգային դպրոց, կազմակերպված Սփյուռք և այլ կարևոր հենասյուները:
Կարծում եք` պատահակա՞ն են երեք նախագահները սրանց բնորոշել որպես ազգակործան պատուհաս, մանկուրտ, կապիտուլյանտ կառավարիչներ:
Արցախի կորստից ու ՀՀ դիրքերի թուլացումից հետո, գոնե հիմա չի կարելի թույլ տալ, որպեսզի քպ-ն այժմ էլ վերացնի ազգային ՆԵՐՈւԺԸ (պոտենցիալը)»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.