Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի Ռաֆահ թաղամասին. կան հարյուրավոր զոհեր
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի Ալ-Շաբուրա թաղամասի թիրախներին:
Ինչպես հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը, իսրայելական հարձակման հետևանքով Ռաֆահում զոհվել է 100 մարդ, ավելի քան 230-ը՝ վիրավորվել։
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի հայտարարությունը, հայտնել էր իսրայելական բանակի «կատաղի հարձակումների» մասին Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի վրա։
«Իսրայելական բանակը մի շարք հարվածներ է հասցրել ահաբեկիչների թիրախներին Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Շաբուրա շրջանում»,- ասվում է ՑԱԽԱԼ-ի Տելեգրամ ալիքում:
Ավելի վաղ Jerusalem Post թերթը, հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հայտարարությանը, հայտնել էր, որ իսրայելցի զինվորների հաջորդ թիրախը լինելու է Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքը։
Մինչ այժմ զինվորականները խուսափում էին Ռաֆահում ցամաքային զորքեր օգտագործելուց՝ Եգիպտոսի իշխանությունների զայրույթից խուսափելու համար:
Ուրբաթ օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել էր բանակին և պաշտպանության նախարարությանը ներկայացնել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքից խաղաղ բնակիչների տարհանման ծրագիր, որտեղ զինվորականների հաշվարկներով մնացել է ՀԱՄԱՍ-ի չորս գումարտակ։
ArmTimes.com
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.