Последние новости

Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել էին քաղաք տանող գլխավոր ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի բնակիչներն այսօր փակել էին քաղաք տանող գլխավոր ճանապարհը։

 

Նրանք բողոքում էին Վարդենիսի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ` ասելով, որ դրանով սահմանային բնակիչների` առանց այդ էլ ոչ հեշտ կյանքն ավելի է բարդանում:

Վարդենիսցիները ճանապարհը բացեցին, երբ տեղեկացան, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պատրաստ է գալ ու լսել իրենց:

Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ կառուցվածքային բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածել ծառայության տարածքային ստորաբաժանումների։ Այնտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլ ծառայության գործառույթների տիրույթում այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում և այլն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել էր, որ օպտիմալացում է իրականացվում, և շահարկումների հետևանքով չի կարելի կանգնեցնել բարեփոխումների գործընթացը։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ