Վարդենիսցիները դադարեցրին բողոքի ակցիան
Վարդենիսի բողոքի ակցիայի կազմակերպիչները բացեցին քաղաք մտնող ճանապարհը։ Նրանք հայտնեցին, որ երեկոյան Վարդենիսում հավաքվելու են և նամակ են պատրաստելու ԱԺ ուղարկելու համար։
Հիշեցնենք, որ Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները այսօր՝ փետրվարի 12-ին երկու անգամ փակել են դեպի քաղաք տանող գլխավոր ճանապարհը։ Նրանք բողոքում են Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ, ինպես նաև պահանջում էին հետ վերադարձնել նախկինում տեղափոխած զինկոմիսարիատը և դիահերձարանը։
Ակցիայի մասնակիցները հանդիպել էին Գեղարքունիքի մազպետ Կարեն Սարգսյանի հետ, որի պատասխանները գոհացուցիչ չեն եղել, այդ պատճառով էլ կրկին փակել էին ճանապարհը։
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են: Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել էին, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։
Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես ինչպես արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.