Բորելը ՆԱՏՕ-ին կոչ է արել կախված չլինել ԱՄՆ նախագահի տրամադրություններից
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, մեկնաբանելով ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ՆԱՏՕ-ի երկրներին Ռուսաստանից պաշտպանելու մասին, ասել է, որ դաշինքը չպետք է կախված լինի քաղաքական գործիչների տրամադրությունից։ Նա ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է արել ավելի լուրջ լինել։
«Եկեք լուրջ լինենք. ՆԱՏՕ-ն չի կարող լինել ռազմական դաշինք, որի աշխատանքը կախված է կոնկրետ օրերի ԱՄՆ նախագահի տրամադրությունից»,- ասել է Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ նախարարների հանդիպման ժամանակ (մեջբերում է AFP-ն): Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի կարող «աշխատել a la carte սկզբունքով» (ընտրովի մենյու):
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինայում հանրահավաքի ժամանակ հիշել էր իր նախագահական ժամկետի ընթացքում ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ ունեցած հանդիպումներից մեկը։ Նրա խոսքով՝ ինքը հրաժարվել է պաշտպանել դաշինքի երկրներին Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակման դեպքում։ Նա այս որոշումը բացատրել է իր որոշումը ոչ մի այն պաշտպանական հատվածի անբավարար ֆինանսավորմամբ, այլև ասել է, որ «ընդհակառակը, խրախուսում է Ռուսաստանի գործողությունները»։ Դոնալդ Թրամփի խոսքերը առաջացրել են Սպիտակ տան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի արձագանքը, որոնք հայտարարությունը անվանել են «դաշինքի անվտանգության խաթարում»։
«Փաստինֆո»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.