ՀՀ ԱԳՆ․ Նոր տեղեկամատյանները հունվարի 26-ին փոխանցվել են Ադրբեջանին
Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված՝ ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները փոխանցվել են ադրբեջանական կողմին հունվարի 26-ին՝ ինչպես նախապես տեղեկացրել էինք, առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց։
Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Արտաքին գերատեսչությունից նշում են, որ հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին։
Իր հերթին, թեմայի շահարկման փոխարեն Ադրբեջանն ունի հնարավորություն փոխադարձել հումանիտար հարցերի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումը և ցուցաբերել վստահության ձևավորման ուղղությամբ իրական հանձնառություն։
Հիշեցնենք, որ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել Արցախի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը։
Քարտեզներն ընդգրկում են օկուպացված Քարվաճառի շրջանի Մռավ լեռնաշղթայի շուրջ ականապատված տարածքները։
Գործակալությունից սակայն հայտնել են, թե դրանք ստույգ չեն և դրանցում ներառված տեղեկատվությունն անօգուտ է։ Այն ընդգրկում են նախկին շփման գծի տարածքների տվյալները:
AlphaNews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 12:00
Белый дом может повторить манёвр 2020 года, когда Иран обстрелял американские базы в Ираке, и ответа не было. К тому же сейчас, как и тогда, Тегеран заранее сообщил об атаке. Повышать же градус эскалации для команды Дональда Трампа очень рискованно, учитывая раскол в США. На это обратил внимание политолог Малек Дудаков.
-
2025-06-24 11:56
Редактор сайта Politik.am Борис Мурази подал в суд на жену премьер-министра Армении Анну Акопян.
-
2025-06-24 11:52
Арест Самвела Карапетяна и механизм его реализации (приказ через Facebook, сопутствуемый разнузданными постами) может иметь серьезные макропоследствия.
-
2025-06-24 11:43
На 88-м году жизни скончался народный артист Республики Армения Гуж Манукян.