Последние новости

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության 2 անդամներ լքել են խմբակցությունը

ԿԸՀ-ի արձնագրությունների համաձայն Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են Արմենակ Դանիելյանին և Սուսաննա Մելիքյանին: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստի մեկնարկին նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երևանի ավագանու Ազգային առաջընթաց կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Հայկ Մարությանի մանդատը տրվել է նույն կուսակցության ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արամ Մանուկյանին:

Նաև հայտնում եմ, որ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանը և Անուշ Գինոսյանը դուրս են եկել «Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով Երևանի ավագանու անդամի իրենց լիազորությունները»,-ասաց Ավինյանը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ