Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՇԱՏ ՆՄԱՆ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ՝ ՊԱՍԵՐՈՎ ԽԱՂԻ
Երեկ ի պատասխան Ադրեբջանի ՊՆ տարածած հաղորդագրության, թե հայկական կողմի կրակոցից վիրավոր ունեն, ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում է․ «Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց, որ նման դեպք դժվար է պատկերացնել նույնիկ ինքնիշխանությունը կորցրած պետությունների դեպքում։
«Ինձ համար հիմա դժար է մտաբերել որևէ նման դեպք, նորագույն պատմության մեջ, որպեսզի մի երկիրը իր զինվորականներին այդպես ոչ ուղղակիորեն, բայց ապրիորի մեղավոր ճանաչի ու խոստանա պատժել։ Ես նման բան, անկեղծ ասած, չեմ հիշում նույնիսկ այլ երկրների փորձից։ Կարող է ինչ որ բաներ եղել են, այսպես ասած, ինքնիշխանությունը լրիվ կորցրած ինչ-որ պետություն գուցե և նման հայտարարություն արել էր, բայց ես նման բան չեմ հիշում»,- նշել է Վրթանեսյանը։
Հարցին, թե ՊՆ-ի երեկվա հայտարարություն-ներողությունը որքանո՞վ կարող էին հիմք հանդիսանալ Ադրբեջանի գիշերային գրոհի համար, փորձագետը պատասխանում է կարճ․
«Շատ ուղիղ ձևով կարող էր հիմք հանդիսանալ։ Թեպետ, կարծես թե հերքում էին, բայց հայտարարում էին, որ պատրաստ են ընդունել հայկական կողմի մեղքը։ Ակնհայտ է, որ դա նույն ադրբեջանցիներին թև է տալիս։ Շատ նման է համաձայնեցված պասերով խաղի»։
Կարեն Վրթանեսյանի խոսքով, մենք գործ ունենք մի վարչակարգի հետ, որը սպասարկում է թշնամու շահերը։
«Եթե Հայաստանի ներկայիս դե ֆակտո ղեկավարության գործողությունները համարժեք լինեին, մենք այս իրավիճակում՝ որպես պետություն, չէինք գտնվի։ Բազմիցս տարբեր առիթներով նշել եմ, որ մենք գործ ունենք փաստացի մի վարչակարգի հետ, որը սպասարկում է թշնամու շահերը։ Ըստ էության, սա այն է ինչ անվանում են օկուպացիոն վարչակարգ։ Կարծես թե բոլոր գործողությունները համաձայնեցված են թշնամու հետ, թշնամու թելադրանքով են արվում։ Օրինակ, երեկ սոցցանցերում ահազանգեր եղան, և ըստ իմ տվյալների այդ ահազանգերը հիմնավոր են, որ զորամասերից հանում են քարոզչական նյութերը Արցախի հիշատակմամբ, պատմական Հայաստանի թեմաներով, Նժդեհի նկարներն են հանում և այլն։ Գուցե դա դեռ ոչ բոլոր զորամասերում է, բայց ակնհայտ է՝ ուր են տանում։ Մի իշխանություն, որ հանում է իր պետության, իր ազգի պատմական, հերոսական էջերը, հրահանգով հանում են զորամասերից, ինչպես նաև պարզվեց հենց երեկ դպրոցներից, միաժամանակ ճանաչում են, ընդունում են ինչ-որ մեղք ու խոստանում են պատժել, ԱԳՆ կայքից ընդհանրապես վերացնում են Արցախյան հակամարտությանը նվիրված բաժինը, հարց պետք է չառաջանա, թե ինչ պիտի անի Հայաստանի իշխանությունը, այլ մենք ուղղակի չունենք Հայաստանի իշխանություն։ Այն, ինչ մենք ունենք, թշնամու հրահանգները, պատվերները կատարող կամակատարների խումբ է»։
Հիշեցնենք, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ։ Դեռևս հայտնի չեն զոհերի անունները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.