ԵԿՄ-ն հայտնում է երեկ մահացած ևս մեկ կամավորականի մասին
Փետրվարի 12-ին, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ռազմիկի Ասատրյանը, այս մասին հայտարարություն է տարածել ԵԿՄ-ն։
Նշվում է, որ մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն։
«Երկրապահ կամավորականների միությունը խորին ցավակցություն է հայտնում Գոռ Ասատրյանի ընտանիքին, հարազատներին, մարտական ընկերներին։
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ անդամներ՝
Էդուարդ Համլետի Հարությունյանը՝ 1974թ․,
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը՝ 1957թ․,
Գագիկ Վարազդատի Մանուկյանը՝ 1982թ․,
Արսեն Գագիկի Համբարձումյանը՝ 1979թ․։
Վիրավորում է ստացել 1988թ․-ին ծնված Ռոստամ Բաղիշի Վարդանյանը, վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում:
ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին, մարտական ընկերներին, շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորում ստացած Ռոստամ Վարդանյանին»,- ասվում է հաղորդագրությունում։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 11:38
В пятницу в Россию через Грузию выехали 94 грузовые машины с армянским абрикосами. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-28 11:36
В Иране проходят похороны военачальников, ученых-ядерщиков и мирных жителей, погибших в дни 12-дневного конфликта с Израилем. В церемонии участвует президент страны Масуд Пезешкиан. Об этом сообщает телеканал Press TV.
-
2025-06-28 11:35
Одним из оснований для возбуждения дела против главы Ширакской епархии Армянской Апостольской церкви Микаэла Аджапахяна стали его призывы к свержению власти, сделанные 21 июня. Об этом говорится в заявлении Генеральной прокуратуры Армении.
-
2025-06-28 10:26
Министр территориального управления и инфраструктур Армении Давид Худатян и министр энергетики и природных ресурсов Турции Алпарслан Байрактар провели встречу в Стамбуле. В ходе встречи обсуждались возможные направления сотрудничества Армении и Турции в сфере энергетики. Об этом пишет газета «Паст», развивая тему.