Ալեքսեյ ԱՆՊԻԼՈԳՈՎ․ ՀԻՄՆԱԿԱՆ ԽԱՂԱՑՈՂԸ, ՈՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿԱՄՈՒՐՋ ԿԱՌՈՒՑԵԼ ԴԵՊԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱ, ԹՈՒՐՔԻԱՆ Է
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ին մեկնաբանել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի հայտարարությունը, թե «առանձին պետությունների կողմից փորձեր են արվում ամրապնդել սեփական դիրքերը Հարավային Կովկասում, որպեսզի հասնեն Կասպից ծովի ռեսուրսներին և իրենց համար ուղիղ ելք ապահովեն դեպի Կենտրոնական Ասիա»։
Փորձագետի կարծիքով՝ դեպի Կենտրոնական Ասիա հսկայական միջպետական քաղաքակրթական կամուրջ կառուցելու ուղղությամբ հիմնական խաղացողը Թուրքիան է։
«Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, բայց առաջին հերթին որպես թյուրքալեզու աշխարհի առաջնորդ, այժմ հավակնում է նաև մուսուլմանական աշխարհում պատմական առաջնորդության, Այստեղ խառնվում է և՛ էթնիկ լեզվական գործոնը, և՛ կրոնական գործոնը։ Հայաստանն, իհարկե, որպես մի պետություն, որն ընդհանուր առմամբ բավականին զգուշավոր է թյուրքական աշխարհի և հենց թյուրքական աշխարհի գաղափարի նկատմամբ, չի տեղավորվում այս գաղափարի մեջ»,- ասել է Անպիլոգովը։
Փորձագետի կարծիքով՝ դեպի Կենտրոնական Ասիա հսկայական միջպետական քաղաքակրթական կամուրջ կառուցելու ուղղությամբ հիմնական խաղացողը Թուրքիան է։
«Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, բայց առաջին հերթին որպես թյուրքալեզու աշխարհի առաջնորդ, այժմ հավակնում է նաև պատմական առաջնորդություն ունենալ մահմեդական աշխարհում։ Այսինքն՝ այստեղ Խառնվում է և էթնիկական լեզվական գործոնը, և կրոնական գործոնը։ Հայաստանն, իհարկե, որպես պետություն, որն ընդհանուր առմամբ բավականին զգուշավոր է վերաբերվում թյուրքական աշխարհին և բուն թյուրքական աշխարհի գաղափարին, չի տեղավորվում այդ գաղափարի մեջ», — ասել է Անբիլոգովը։
Միաժամանակը փորձագետը նշում է, որ Թուրքիայից Կենտրոնական Ասիա թյուրքական կամուրջը կկառուցվի Հայաստանի հաշվին։
«Թյուրքական աշխարհը, թյուրքական կամուրջը Թուրքիայից մինչև փաստացի Միջին Ասիա, իսկ գուցե նաև հետագայում Ռուսաստանի մուսուլմանական, թյուրքական տարածքը, կկառուցվի Հայաստանի հաշվին, հայկական շահերի հաշվին։ Եվ դա, իհարկե, կարող է տեղի ունենալ, ցավոք սրտի, քաղաքակրթական առումով հայ ժողովրդի հաշվին, երբ ոչնչացվի հայի ինքնությունը, հայոց լեզուն, հայկական մշակույթը, ինչպես դե ֆակտո ոչնչացվեցին Թուրքիայում։ Հիշեցնեմ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անի քաղաքի և մի շարք այլ հուշարձանների մասին, որոնք կամ ամբողջովին կորել են, կամ գտնվում են լիակատար ոչնչացման եզրին։
Կան պատմական օրինակներ, օրինակ՝ Նախիջևանը, որտեղ ավերվել են հայկական գերեզմանատները, և ներկայիս օրինակները, այն է՝ մեր աչքի առաջ տեղի ունեցող քաոսը՝ Արցախի մշակույթի և պատմական ժառանգության ոչնչացումը, որն այժմ կատարվում է Բաքվի լիակատար թողտվությամբ։ Այսինքն՝ ցավոք, հենց այդպիսի հեռանկարով կարելի է նկարագրել Կասպից ծովով Թուրքիայից Միջին Ասիա թյուրքական ճանապարհի կառուցման ամենահավանական սցենարը»,- եզրափակել է Անպիլոգովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.