Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՍՑՐԵԼ Է ԱՅՆՊԻՍԻ ԿԵՏԻ, ՈՐ ՈՎ ԷԼ ԳԱ, ՉԿԱՐՈՂԱՆԱ ԲԱՆ ՓՈԽԵԼ
Եթե ընդդիմությունը փորձի դիմագրավել այս իշխանություններից եկող աղետին, Նիկոլ Փաշինյանն ասելու է՝ խնդիր չկա, եկեք դուք իշխանության, մեկ է՝ Ալիևը հաձակվելու է: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
«Ինքը պետության ներուժը հասցրել է ամենացածր կետին, որպեսզի ով էլ գա, ստիպված լինի իրականացնել այն հանձնառությունները, որոնք ինքն է վերցրել: Դրա համար ընդդիմությունը չի ուզում գալ: Թիմ լինի, թե անհատ, շատ բարդ է լինելու այս իրավիճակում լավ լուծումներ ստանալ: Ինչ-որ լուծումներ, իհարկե, կկարողանան ստանալ: Ես չեմ կարծում՝ իրավիճակն անհետադարձ կործանելի է, ես պատկերացնում եմ լուծումներ, թե ինչպես կարող է լինել: Դա այն չէ, ինչ Ալիևն ու Փաշինյանն են ցանկանում, նրանք նույն նավի մեջ են: Ես պատկերացնում եմ միջանկյալ լուծումներ՝ միջնորդների ներգրավման մեխանիզմների գործարկման միջոցով, ոչ մաքսիմալիստական դիրքերից: Կան լուծումներ, որոնք Հայաստանի թե կպահեն, թե հնարավորություն կստեղծեն ինչ-որ չափով, ինչ-որ դեմքով դուրս գալ այն խայտառակությունից, որում հայտնվել ենք»,-ասաց նա:
Հարցին, թե ում է տեսնում, որ կարող է այդ փոփոխություններն իրականացնել, Ղևոնդյանն ասաց. «Ինչ-որ մարդկանց, ինչ-որ եզակի թիմերի ինչ-որ մասեր ես տեսնում եմ, բայց նրանք տեխնոկրատ են ավելի շատ: Այսինքն մարդիկ, որոնք ներսից գիտեն՝ ինչ է պետությունը, որոնք կամային հատկանիշներ ունեն: Մի մասին հասարակությունը չի էլ ճանաչում, բայց դա չի կարևորը: Գործող իշխանությանը հասարակությունը ճանաչում էր, տեսանք, ինչ աղետ բերեց: Ես հասարակությանը չեմ մեղադրում, հասարակությանը հասցրել էին այդ վիճակին, որ խաբվեց և արդարության փնտրտուքով հասավ ավելի մեծ աղետի»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 11:38
В пятницу в Россию через Грузию выехали 94 грузовые машины с армянским абрикосами. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-28 11:36
В Иране проходят похороны военачальников, ученых-ядерщиков и мирных жителей, погибших в дни 12-дневного конфликта с Израилем. В церемонии участвует президент страны Масуд Пезешкиан. Об этом сообщает телеканал Press TV.
-
2025-06-28 11:35
Одним из оснований для возбуждения дела против главы Ширакской епархии Армянской Апостольской церкви Микаэла Аджапахяна стали его призывы к свержению власти, сделанные 21 июня. Об этом говорится в заявлении Генеральной прокуратуры Армении.
-
2025-06-28 10:26
Министр территориального управления и инфраструктур Армении Давид Худатян и министр энергетики и природных ресурсов Турции Алпарслан Байрактар провели встречу в Стамбуле. В ходе встречи обсуждались возможные направления сотрудничества Армении и Турции в сфере энергетики. Об этом пишет газета «Паст», развивая тему.