Ադրբեջանը ջնջում է Հադրութ քաղաքի հայկական դիմագիծը
Ադրբեջանը փոխում է Հադրութ քաղաքի հայկական դիմագիծը, հայտնում է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» ՀԿ-ն: Կազմակերպությունը դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 8-ին էր ահազանգել, որ Ադրբեջանը բռնազավթված Հադրութում շինարարական աշխատանքների պատրվակի տակ քանդելու է տարբեր շինություններ, այդ թվում՝ նաև պատմական նշանակության կառույցներ։
«Վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը։ Այս ամենն Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության անբաժանելի մաս է կազմում։ Ոչնչացնելով և յուրացնելով հայկական մշակութային ժառանգությունը՝ Ադրբեջան արհեստածին պետությունը նպատակ է հետապնդում տարածաշրջանում ջնջել հայկական հետքը»,- մանրամասնում է կազմակերպությունը։
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդն էլ տեղեկացրել է, որ Ադրբեջանի վարչախումբը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում դեռ խորհրդային ժամանակաշրջանում կառուցված և ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշը հանդիսացող Արծվի հուշարձանը:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այդ ժամանակից ի վեր հանրապետությունում ավերվել են տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։ 2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021 թվականին Ադրբեջանի իշխանությունները ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021 թվականից մինչև 2023 թվականը քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։
Հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության: Նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.