Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս․ Սյունեցիներն այժմ իրենց ավելի հանգիստ են զգում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը կարծում է, որ Կապանում Իրանի հյուպատոսության հիմնումից հետո սյունեցիներն անվտանգային առումով իրենց ավելի հանգիստ են զգում։
«Ես լավ հիշում եմ այն օրը, երբ Կապանում բացվեց հյուպատոսությունը։ Այն ժամանակվա համեմատ ներկայումս, կարող ենք ասել՝ մարդկանց զգացողությունը 180 աստիճանով փոխվել է։ Կարծում եմ՝ մարդիկ այժմ ավելի հանգիստ են և դա մենք զգում ենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հյուպատոսը։
Մորթեզա Աբեդին Վարամինը հյուպատոսության ավելի քան մեկ տարվա գործունեությունն արդյունավետ է գնահատում։ Նրա խոսքով առաջնահերթություն են համարում երկու երկրների քաղաքացիների միջև շփումներն ակտիվացնելն ու փոխայցերն ավելացնելը։
«Կապանը փոքր լեռնային քաղաք է և նախկինում սահմանափակ հարաբերություններ է ունեցել սահմանից այն կողմ գտնվող Իրանի հետ։ Վերջին շրջանում, սակայն, շփումները բավական ակտիվացել են։ Այս Ամանորին առաջին անգամ Կապանից մարդիկ ավտոբուսով Իրան մեկնեցին, որտեղ ծանոթացան Ջուլֆայի տեսարժան վայրերին, այցելեցին Սուրբ Ստեփանոս վանք։ Իրանից Հայաստան եկողները կանգ չեն առնում Կապանում, այլ միանգամից գալիս են Երևան։ Պետք է փորձենք այնպես անել, որ թե իրանցիների համար մեծացնենք հետաքրքրությունը Կապանի հանդեպ, թե կապանցիների համար՝ Իրանի հանդեպ»,- նշեց հյուպատոսը։
Ըստ հյուպատոսի՝ ենթակառուցվածքային ոլորտում ծրագրերը կարող են մեծ դեր խաղալ շփումներն ակտիվացնելու առումով։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերին Կապանում բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 16:37
Евразийская экономическая комиссия (исполнительный орган ЕАЭС) намерена предложить механизмы упрощения доступа товаров из стран союза на российский рынок государственных закупок. Об этом заявил министр ЕЭК по конкуренции и антимонопольному регулированию Максим Ермолович в ходе пресс-конференции в международном мультимедийном центре Sputnik.
-
2025-06-24 16:34
Организованная и реализуемая армянскими властями кампания против Армянской апостольской церкви, политика расправы с национальными благотворителями, преследование АРФ Дашнакцутюн и оппозиции в целом, а также дискредитация роли диаспоры перешли все границы. Об этом говорится в заявлении бывшего представителя Бюро АРФД, председателя Центрального совета «Ай дата» Акопа Тер-Хачатуряна.
-
2025-06-24 16:32
Иран и Израиль хорошо знают цену мира. Об этом на своей странице в «Facebook» написал политолог Сурен Саркисян, комментируя складывающуюся ситуацию.
-
2025-06-24 16:31
Арест Самвела Карапетяна — это очередное звено в цепи шагов властей Армении против национальной системы ценностей. Такое мнение высказал бывший посол Армении в Египте, экс-генконсул в Лос-Анджелесе и Алеппо Армен Мелконян, выступивший в защиту российского бизнесмена.