Մյունխենում ընթանում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը. նախաձեռնողը Օլաֆ Շոլցն է
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ Մյունխենում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ գերմանական կողմն է հանդիպումը կազմակերպել, բայց այդ երկիրը միջնորդի դերում չէ, այլ Մյունխենի համաժողովի շրջանակում ուղղակի կազմակերպչի։
Նշենք, որ մինչ այս էլ կայացել էր Փաշինյանի և Շոլցի հանդիպումը։ Ինչպես հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, նրանք քննարկել էին Հայաստան–Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել էին Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ–ները գրեցին, եռակող հանդիպմանը հաջորդել է երկկողմ` Փաշինյան–Ալիև հանդիպումը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիարկությունը Գերմանիա է մեկնել փետրվարի 16–ին Մյունխենի անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 14:53
Секретарь фракции «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-06-24 14:51
Россия выступает за устойчивое прекращение огня между Ираном и Израилем и подтверждает поддержку ИРИ, одновременно дистанцируясь от предположений о прямом участии в ответных ударах или обмене секретной информацией. Об этом заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, комментируя последние события на Ближнем Востоке.
-
2025-06-24 14:48
Главу ГК "Ташир" Самвела Карапетяна перевезли в УИУ "Ереван-Кентрон". Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь уголовно-исполнительной службы Минюста Нона Навикян.
-
2025-06-24 13:27
Евразийский банк развития (ЕАБР) прогнозирует для Армении рост ВВП в ближайшие годы. Согласно макроэкономическому прогнозу банка, в 2025 году экономика страны вырастет на 5,5%, в 2026 году — на 5,3%, а в 2027 году — на 5,0%.