Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՓՈՐՁԵՑ ՏԻՐԱՆԱԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
Փետրվարի 16-ին հայկական պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։ Կառավարության ղեկավարից բացի, պատվիրակության կազմում ընդգրկվել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը։ Այցի առանցքային իրադարձությունը Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելն է դարձել։ Այս համաժողովին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այստեղ արժե ուշադրություն դարձնել համաժողովի շուրջ երկու կողմերի մոտեցումների տարբերություններին։ Այս մասին Սերգեյ Մարկեդոնովը գրել է սոցիալական ցանցի իր էջում։
«Ադրբեջանի ներկայացուցիչները խոսել են Հայաստանի հետ հակամարտության կարգավորման կարևորության մասին, բայց, միևնույն ժամանակ, ընդգծել են, որ այս թեման հեռու է միակը լինելուց։ Նույն Ալիևը հայտարարվել է որպես կլիմայական օրակարգի քննարկման մասնակից։ Ավելին, նա հանդիպում է ունեցել կլիմայի փոփոխության հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջոն Քերիի հետ (Բարաք Օբամայի վարչակազմի պետքարտուղար)։
2024 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի կլիմայի համաժողովը կկայանա Բաքվում։ Եվ կարևոր է, որ ադրբեջանցի քաղաքական գործիչները ցույց տան, որ իրենց երկրի կարևորությունը դուրս է գալիս տարածաշրջանային էթնոքաղաքական հակամարտություններից մեկի լուծումից: Իսկ հայկական կողմը շեշտը դրել է հենց խաղաղության օրակարգի վրա։ Ներկա պայմաններում նրա համար չափազանց կարևոր է գտնել «դեմքը փրկող» բանաձև։ Եվ, ի տարբերություն Ադրբեջանի իշխանության, Հայաստանի իշխանությունը գտնվում է որոշակի ներքաղաքական ճնշման տակ։
Ինչևէ, Փաշինյանն ու Ալիևն առաջին անգամ հանդիպել են 2024 թվականին հենց Մյունխենում։ Նրանց բանակցությունները վարում էր կանցլեր Օլաֆ Շոլցը: Մինչ այդ, ՀՀ վարչապետը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Նկատենք, որ անվտանգության համաժողովի «դաշտերում» բանակցությունները տեղի են ունեցել հայ-ադրբեջանական սահմանային գոտում ռազմաքաղաքական սրացումից բառացիորեն մի քանի օր անց։
Բանակցությունների ընթացքում շոշափելի բեկումներ չեն գրանցվել։ Քննարկվել է հարցերի ողջ շրջանակը, որը երկար ժամանակ «սեղանին է»։ Բայց խաղաղ գործընթացի «լճացման» ֆոնին հենց Արևմուտքը (պետությունները և նրանց եվրոպական դաշնակիցները) փորձեցին տիրանալ բանակցային նախաձեռնությանը»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.