Բրազիլիայի ԱԳՆ․ Իսրայելը դա Սիլվային մեղադրում է, որպեսզի թաքցնի իր հանցագործությունները Գազայում
Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան հայտնել է, որ Իսրայելի մեղադրանքները նախագահ Լուլա դա Սիլվայի հասցեին հարկավոր են համաշխարհային հանրության ուշադրությունը Գազայի հատվածում հրեական պետության գործողություններից շեղելու համար։ Նա նշել է, որ իսրայելական կողմի հայտարարություններն անընդունելի են իրենց ձևով և արդարացված չեն բովանդակությամբ, տեղեկացրել է Folha de S.Paulo թերթը։
Ինչպես ընդգծել է Վիեյրան, «բացի այն, որ Իսրայելը փորձում է պառակտում սադրել, նա ձգտում է նաև իր հանդեպ գրավել Բրազիլիայի ուշադրությունը, որպեսզի ծխածածկույթ ստեղծի» և թաքցնի շարունակվող հանցագործությունների և Գազայի հատվածի բակիչների հավաքական պատժի փաստը։
«Այս կերպ դիմել բարեկամական երկրի ղեկավարին՝ նախագահ Լուլա դա Սիլվային նորմալ չէ և զայրացնող է»,- ասել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարը։
Դիվանագիտական ճգնաժամը պետությունների միջև «իսրայելական դիվանագիտության պատմության խայտառակ էջն է»,- ընդգծել է Վիեյրան։
Այն բանից հետո, երբ Լուլա դա Սիլվան Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում համեմատել էր նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հանցագործությունների հետ, Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Բրազիլիայի նախագահին հայտարարել էր պերսոնա նոն գրատա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.