Последние новости

Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և այսօր կվերադառնա Բաքու

Ադրբեջանի քաղաքացի, ֆիտնես մարզիչ Քամիլ Զեյնալլին, որը այսօր ձերբակալվել էր Մոսկվայում, ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Զեյնալլիի փաստաբանին։

Փաստաբանի խոսքով՝ Զեյնալլին ազատ է արձակվել Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աջակցությամբ։ Նա այսօր կվերադառնա Բաքու։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զեյնալլին տեսանյութ էր հրապարակել սոցցանցերում և հայտնել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում իրեն ձերբակալել և տարել են ոստիկանության բաժանմունք։ Նա նաև նշել էր` ՌԴ իրավապահներն իրեն հայտնել են, որ Հայաստանն է իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել ու վաղն էլ ռուսական դատարանի առջև է կանգնելու ու կարող է Հայաստանին փոխանցվել։

Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ-ն հայտարարեց, որ Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցու նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում։ Տեղեկություններ կան, որ նա կասկածվում է Արցախի Հանրապետությունում 44-օրյա պատերազմի ժամանակ ծեր մարդուն գլխատելու մեջ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ