ՔՊ-ական պատգամավոր․ Արդեն կան քաղաքացիներ, որոնք վճարել են 15 մլն դրամ ու չեն ծառայի
Արդեն կան մոտ 10 քաղաքացիներ, որոնք վճարել են 15 մլն դրամ ու չեն անցնի պարտադիր զինվորական ծառայություն։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ–ն ընդունել է Հայկ Սարգսյանի հեղինակած` «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
«Առաջիկայում նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերը կկարճվեն ու նրանք կստանան նոր ՀՀ անձնագրեր»,– ասաց Հայկ Սարգսյանը։
Նախագծով 27–37 տարեկան, ինչպես նաև մինչև 45 տարեկան պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած այն անձինք, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետապնդման մեջ, կարող են ազատվել հետապնդումից, եթե
1. Զինվորական ծառայություն անցնեն 24 ամիս ժամկետով
2. Զինվորական ծառայություն անցնեն 15 ամիս ժամկետով և վճարեն 2.5 միլիոն դրամ
3. Զինվորական ծառայություն անցնեն 7 ամիս 15 օր ժամկետով և վճարեն 5 մլն դրամ
4. Զինվորական ծառայություն անցնեն 1 ամիս ժամկետով և վճարեն 10 մլն դրամ
5. Զինվորական ծառայության փոխարեն վճարեն 15 մլն դրամ։
Հայկ Սարգսյանի խոսքով` առաջին 4 կետերը ՀՀ ՊՆ–ում դեռ լրամշակվում են ու մինչև ապրիլ դրանք կներկայացվեն ԱԺ։ Ըստ նրա` այս պահին գործում է միայն 5–րդ կետը, որից քաղաքացիներն արդեն կարող են օգտվել։
Սարգսյանը ներկայացրեց կարգ, ըստ որի` կիրառվում է օրենքի տվյալ կետը. «Անհրաժեշտ է, որ այս անձինք վերադառնան ՀՀ, ներկայանան վարույթն իրականացնող մարմին` ՀՀ քննչական կոմիտե, վճարում կատարեն կոմիտեի դեպոզիտային հաշվին, և արդյունքում կոմիտեն դատախազության հետ համատեղ առաջիկա շաբաթների ընթացքում քրեական գործը կկարճի»։
Նրա խոսքով` դեպքեր եղել են, երբ որ քաղաքացիները վերադարձել են, օդանավակայանում նրանց ուղեկցել են քննչական կոմիտե, որտեղ նրանք դիմում են ներկայացրել, չեն կալանավորվել, այլ նրանց նկատմամբ կիրառվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին` մինչև քրեական գործի կարճվելը։
Հայկ Սարգսյանի հաշվարկներով` մեկ տարվա ընթացքում օրենքի հնարավորություններից կարող է օգտվել 500-600 հազար քաղաքացի։ Ի դեպ, վերջին 4 տարում այս ոլորտում որևէ կարգավորում չի եղել, նախորդ նմանատիպ կարգավորումը գործել է մինչև 2019 թվականը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-06-15 15:30
Только что у Следственного комитета Армении задержали члена АРФ «Дашнакцутюн» Герасима Варданяна и перевели в отдел полиции Канакер-Зейтун, передает News.am.
-
2024-06-15 15:29
Вице-премьер РФ Алексей Оверчук отметил важность помощи российских специалистов в восстановлении в рекордно короткие сроки железнодорожного сообщения Армении с Грузией, передает Sputnik Армения.
-
2024-06-15 14:35
Уголовное дело по признакам убийства возбуждено по факту гибели военнослужащего контрактной службы Армена Гаспаряна. Об этом сообщает Следственный комитет Армении, передает Sputnik Армения.
-
2024-06-15 14:31
Обыск, проведенный экономическим отделом Следственного комитета в офисе компании GG, практически завершен, в настоящее время оформляются документы. Об этом сегодня, 15 июня, сообщил Новости Армении-NEWS.am адвокат Сергей Арутюнян.