ԱԽ քարտուղար․ Անվտանգության համակարգը, որի մաս է կազմում Հայաստանը, անգործունակ է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ-ին «անգործունակ» է համարում։
Պատասխանելով Հայաստանի այս կողմից այն կողմ «տատանումների» վերաբերյալ Ռուսաստանի ներկայացուցիչների քննադատությանը վերաբերող հարցին՝ Գրիգորյանն ասել է. «Հայաստանը չի տատանվում, նա դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը և անվտանգությունը։ Նա դա անում է բացահայտ։ Դիվերսիֆիկացիան ներառում է ոչ միայն Արևմուտքը, այլև Չինաստանը և մի շարք այլ ուղղություններ։ Քանի որ անվտանգության համակարգը, որի մաս է կազմում Հայաստանը, 2020-2021 թվականներին չի գործել և ընդհանուր առմամբ անգործունակ է, Հայաստանի Հանրապետությունն իր համար անվտանգության այլ երաշխիքներ է փնտրում։ Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են։ Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»:
Հարցին մեկնաբանել Ադրբեջանում ՌԴ դեսպանի հայտարարությունները, ով Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթը «հակաահաբեկչական գործողություն» անվանեց, Գրիգորյանն ասաց, որ չի ուզում մեկնաբանել դեսպանի խոսքերը՝ հնարավորություն տալով հասարակությանը եզրակացություններ անել այն երկրի ներկայացուցչի հայտարարություններից, որի խաղաղապահները գտնվում են Լեռնային Ղարաբաղում։ «Կարծում եմ՝ հանրությունը ճիշտ է գնահատում»,- ասաց Գրիգորյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.