Մակրոն․ Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար Հայաստան
2022 թվականի Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևի հետ դուք վերահաստատեցիք ձեր հանձնառությունը Ալմաթիի հռչակագրին և անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը ինչ վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը: Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին:
«Ինչ վերաբերում է քարտեզներին, որպեսզի բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանին երկուստեք ուժերի հետ քաշման համար: Մենք նաև կոչ ենք անում ի կատար ածել արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, համաձայն այս որոշման, Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի այն մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից և ովքեր ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել, անարգել և արագորեն:
Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան և անհրաժեշտ է, որ հաղորակցման միջոցները նույնպես լինեն ինտեգրման գործոններ և ոչ թե պառակտման: Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա և ցանկանում եմ, որ Կենտրոնական Ասիայի Հարավային Կովկասի և ԵՄ-ի միջև հաղորդակցութան կապերը զարգանան, ողջունում եմ այս ընդհանուր հավակնության մեջ ձեր խաղաղութան խաչմերուկներ նախաձեռնության ներդրումը:
Մենք այնուհետև կքննարկենք նաև երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցերը, մենք կշարունակենք աջակցել ենթակառուցվածների զարգացմանը Հայաստանում, մեր ձեռնարկությունների մասնակցությամբ, կշարունակենք նաև համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար և Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևիցե էսկալացիա»,-ասաց Մակրոնը:
Մակրոնը նշեց, որ Ֆրանսիան նաև շարունակում է իր մարդասիրական հանձնառությունն՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի փախստականների՝ 2023 թվականին տրամադրելով 29 մլն եվրոյի օգնություն:
«Ֆրանսիան կշարունակի վճռականորեն աջակցել Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: Այստեղ նույնպես արձանագրում ենք առաջընթաց՝ ի նպաստ ինքնիշխանության և մեր ընդհանուր ռազմավարական շահերի: Եվրամիության դիտորդական առաքելությունն այսուհետ ամրապնդված է: Այն նպատակ ունի նպաստել կայունությանը, միջազգային հանրության անաչառ տեղեկատվությանը և ռազմական շփման գոտիներում խոցելի բնակչության ապահովությանը: Հայաստանը նույնպես պետք է օգտվի խաղաղության եվրոպական գործիքներից: Եվրամիությունը և Հայաստանը ցանկանում են նոր գործընկերության ժամանակացույց»,-ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.