Последние новости

«Գազպրոմ Արմենիան» ավելի քան 500 գիրք է նվիրել Հայաստանում Ռուսական տանը

«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողները ավելի քան 500 նոր ռուսալեզու գիրք են նվիրել Հայաստանում Ռուսական տանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։

Նշվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողների նախաձեռնությունը նվիրված է եղել փետրվարի 19-ին` հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, որը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:

«Գրքերը նախատեսված են դպրոցական տարիքի երեխաների համար և բազմաժանր են՝ գեղարվեստական, արկածային, ուսուցողական գրականություն, հեքիաթներ և մանկական հանրագիտարաններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում Ռուսական տան ռուսաց լեզվի գծով նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող Այգուլ Շամսուտդինովան՝աշխատակիցների նախաձեռնությունը շատ կարևոր է համարել։

«Մենք ստացել ենք մեծ քանակով գրքեր, և այս նախաձեռնությունը շատ կարևոր է, քանի որ մենք աշխատում ենք կրթական կենտրոնների հետ և գիտենք, թե որքան օրակարգային է գրականության խնդիրը։Գրքերի կարիք իսկապես կա», - ասել է Շամսուտդինովան։

Գրքերը փոխանցվելու են Ռուսական տան Գյումրու մասնաճյուղին, Վանաձորի, Կապանի և Իջևանի կոնտակտային կենտրոններին, իսկ իջևանյան կենտրոնը գրքերը կտրամադրի Տավուշի մարզի համայնքային գրադարաններին։

Հայաստանում Ռուսական տան նախաձեռնությամբ գրքերի մի մասը փոխանցվել է Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանին։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ