Последние новости

«ԱՐԱՐԱ՞Տ, ԹԵ՞ ԱՐԱԳԱԾ» ԴԻԼԵՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՐԴԵՆ ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ Է ՀԱՍՆՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարա՞տ, թե՞ Արագած» դիլեման պետական համակարգում արդեն պաթոլոգիկ ընթացք է ստանում։ Նիկոլ Փաշինյանի կողմից բիբլիական Արարատի մերժումը պետական քաղաքականություն է դարձել ու սիմվոլիզմի անհարկի դրսևորումներ ունի։

Նա վերջին շրջանում իր հյուրերին ընդունում է մի սրահում, որի պատին Արագածի ահռելի նկարն է: Բայց պարզվում է, որ սրանով չեն բավարարվել Արարատ սարը «մերժողները»` հարկադիր «դավանափոխության» են ենթարկվում պետական մյուս մարմինները ևս։

Մասնավորապես, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ է ուրացել Արարատն ու ընդունել է նոր հավատքը՝ Արագածի պաշտամունքը. պետական բյուջեի միջոցներից արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 185 հազար դրամ է հատկացրել Արագածի նկարը ձեռք բերելու համար։ Չի բացառվում, որ հաջորդիվ, «արագածապաշտության» մոլուցքով տարված` Արարատ Միրզոյանին ստիպեն անունը փոխել կամ նրա փոխարեն ԱԳ նախարար նշանակեն, ասենք, Արագած Ախոյանին։

Verelq.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ