Մարագոս․ Բորելը ուզում է գալ ՀՀ, որ այդ օրակարգի 1-ին առաջարկն անի
ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելն ու Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը հայտնել են, որ գործընկերության խորհրդում արդեն մեկնարկել ենք նոր գործընկերության օրակարգը: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի և կայքի ներկայացման ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:
«Սա մեծապես վերաբերում է CEPA համաձայնագրի ներուժը հետազոտելուն և օգտագործելուն: Սա շատ-շատ կարևոր փաստաթուղթ է, որն իրականացման ճանապարհին է, բայց իրականում մենք կարող ենք ավելի բարձր արդյունքներ արձանագրել միասնաբար, որ կարողանանք ավելի լավ արձագանքելն հայ ժողովրդի, բիզնեսների ձգտումներին՝ ունենալու ավելի լավ կյանք: Կյանք, որ հիմնված է արժեքների, փոխադարձ հարգանքի, տարածքային ամբողջականության և տարածքների զարգացման սկզբունքների վրա:
ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը նշեց, որ ինքը ցանկանում է այցելել Հայաստան, որպեսզի այդ օրակարգի առաջին առաջարկն անի: Կարծում եմ՝ մեր ներկայությունն յաստեղ ողջունված կլինի»,-ասաց նա:
Մարագոսը նկատեց, որ արդեն իսկ նոր օրակարգի ուղղությամբ աշխատանքի որոշակի արդյունքներ կան. «Ամրապնդելու ենք անվտանգության ուղղությամբ համագործակցությունը: ԵՄ-ն իր բարձր ներկայացուցչին և Եվրահանձնաժողովին խնդրել է դիտարկել հնարավորություն, որով հնարավոր է լավարկել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով: Սա հենց այն է, ինչը մենք անում ենք եռւ դուք անում եք Բրյուսելի գործընկերների հետ»,-ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.