ԲԱՅՑ ԴՈՒՔ ԷԻՔ ՉԷ՞, ՀԱՐԳԵԼԻ ՌՈՒՍ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, ԱՍՈՒՄ՝ «ОН-НЕ ПРЕДАТЕЛЬ»
«Արցախ դավաճանողի համար ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ի՞նչ է, որ չդավաճանի։
Հայ-ռուսական մեդիատիրույթում սկսվել է մի մեծ իրարանցում, որ Փաշինյանը սառեցնում է ՀԱՊԿ-ի հետ կապերը։
Ի՞նչն է զարմանալի։
Փաշինյանից ակնկալել դաշնակցային պարտավորության կատարում նույնն է, թե Ալիևից ակնկալել միջազգային պայմանավորված սկզբունքների իրականացում։
Նիկոլն ինքն է ասել՝ մենք իզմեր չունենք։
Երեկ Պուտինին «спасибо» ասելն էր աթոռը պահելու երաշխիքը, իսկ այսօր՝ Բլինքենին, Շոլցին ու Մակրոնին մերսի կասի, վաղն էլ ՝ Էրդողանին սալամ, իսկ Ալիևին՝ կարդաշ։
Բայց դուք էիք չէ՞, հարգելի ռուս գործընկերներ, ասում՝ «он- не предатель»։
Ձեր պատգամավորներն էին չէ՞ քպ-ականների մոտ բողոքում ՀՀԿ -ից ու ասում, որ Նիկոլի օրոք խորհրդարանական կապերը զարգանում են, իսկ նախկինում, օրինակ ես՝ ընդդիմանում էի ու խնդիրներ էի ստեղծում գագաթնաժողովների ժամանակ։
Ձեր խորհրդարանի հանձնաժողովի նախագահն էր, չէ՞ բավարարված Փաշինյանի հետ հանդիպումից։
Հիմնականում ձեր աջակցության արդյունքում չէ՞, որ Փաշինյանը մնաց իշխանության 2020-ի կապիտուլյացիայից հետո։
Դիմադրության շարժման ժամանակ, երբ Ֆրանսիայի հրապարակը լիքն էր, Պետդումայի ղեկավարի պատվիրակությունն այցելեց Հայաստան ու ԱԺ ղեկավարի շքեղ ընդունելությանն արժանացավ պատվո պահակախմբով՝ ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստ Երևանում կազմակերպելով։
Դա սիգնալ էր, որ ՌԴ-ն աջակցում է ոչ թե ազգային-ընդդիմադիր ուժերին, այլ՝ նիկոլիստներին։
Եվ ի վերջո. Նիկոլն էր Սոչիում հպարտ կանգնում ՌԴ նախագահի պահած հովանոցի տակ։
Նիկոլն էր Վլադիվոստոկում «տպավորվում Վլադիմիր Պուտինի օպերատիվ հարցեր լուծելու ունակությամբ»։
Հիմա ոչ թե տպավորվում է, այլ բացահայտ դեմարշ է իրականացնում։
Դա Նիկոլն է, որն ուրացավ ու դավաճանեց Արցախը։
Իսկ Արցախ դավաճանողը ՌԴ-ն ի՞նչ է, որ չդավաճանի։
Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի դեմ նիկոլիզմի դեմարշն ունի արտաքին հովանավորներ՝ հավաքական Արևմուտք և Թուրքիա։
Դրա նպատակն է Հայաստանը միայնակ թողնել շատ հնարավոր նոր պատերազմի դեպքում։
Եղել և մնում եմ հայ-ռուսական դաշինքի ջատագով։
Բայց մեզ նոր դաշինք է պետք. առանց Նիկոլ ու հայկական շահերը հաշվի առնող դաշինք, որը հիմնված պետք է լինի նախևառաջ քաղաքակրթական ու արժեքային բաղադրիչի վրա»։
Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.