Последние новости

Գարիկ Գալեյանը ստենտավորման կարիք ունի. նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Գարիկ Գալեյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Որդիների Կանչ» ՀԿ-ի նախագահ Արա Ռոստոմյանը։

Նա նշեց, որ Գալեյանի սիրտը ստենտավորել են, տեղադրել են 5 ստենդ, բայց նա ևս 2-ի կարիքն ունի, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա։

«Դեռ այնքան չի մեղմացել առկա խնդիրը։ Վաղը առավոտյան պետք է ստուգումներ անցնի, եթե կրիտիկական վիճակից դուրս եկած լինի, ապա մինչև օրվա վերջ գործողությունները կանեն։ Թեև Գարիկը գիտակցության է, բայց վիճակը դեռ կայուն չէ»,- ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր «Աստղիկ» բուժկենտրոն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ