Դատարանն Աշոտյանին թույլ չտվեց Բուխարեստ մեկնել
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը թույլ չտվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մարտի 6–ին մեկնել Բուխարեստ` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին։
Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան` փոխելու նրա խափանման միջոցը ընդամենը 4-5 օրով։
Փաստաբանը նաև դատարանին ներկայացրեց Բուխարեստից ստացված ԵԺԿ արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիկ Վոլլերի համապատասխան հրավերը։
«Մենք հրապարակավ ասում ենք, որ չենք բողոքարկելու դատարանի որոշումը, եթե Բուխարեստից Աշոտյանի վերադարձից հետո որոշվի խափանման միջոցը հետ փոխել ու նորից կալանք սահմանել»,– հայտարարեց նա։
Արմեն Աշոտյանն իր հերթին հայտարարեց, որ միջազգային հանրության կողմից իր կալանավորումն ընկալվում է որպես մաքուր քաղաքական հետապնդում։
«Ես խոստանում եմ ձեզ Բուխարեստ մեկնելուց 4 օր հետո վերադառնալ Նուբարաշեն ՔԿՀ–ի իմ խուցը` այդ 4 պատի մեջ` մինչև օրինական հիմքերով այնտեղից դուրս կգամ։ Եթե անհրաժեշտ է, ես ձեզ այդ հարցում կօգնեմ, որ նորից ինձ վերադարձնեք ՔԿՀ։ Եթե անհրաժեշտ է, մենք պատկառելի գրավ կարող ենք մուծել այդ 4-5 օրվա համար»,– ընդգծեց Աշոտյանը։
Նա վստահեցրեց` ԵԺԿ համաժողովին մասնակցությունն առիթ չէ իր խափանման միջոցը փոխելու համար. սա իսկապես կարևոր գործուղում է։
«ՔՊ–ն ձգտում է ԵԺԿ–ում անդամ դառնալ, ու եթե չթողնեք, որ ես գնամ, ապա կզրկեք այդ կառույցում այլընտրանքային կարծիք հնչեցնելուց` հայ ժողովրդի շահերը ճիշտ ներկայացնելու համար»,– հայտարարեց Աշոտյանը։
Նշենք, որ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Արմեն Աշոտյանը կալանքի տակ է 2023–ի հունիսի 16–ից։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2024–ի հունվարի 8–ի դատական նիստում անփոփոխ թողեց Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 14–ին` ժամը 12։30–ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.