Բարձրագույն սպայական կազմը կստանա 1 մլն 075 հազար դրամ, եթե ատեստավորումը հանձնի գերազանց
Բարձրագույն սպայական կազմի անդամները կստանա 1 մլն 075 հազար դրամ, եթե ատեստավորումը հանձնի գերազանց։ ՀՀ Ազգային ժողովում այդ մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը` ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը։
Քննարկումը ԱԺ–ն պետք է իրականցնի 24 ժամվա ընթացքում։
Բրուտյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերում վարձատրությունը դեռ հիմնված չէ միասնական քաղաքականության վրա։ Այժմ ՀՀ կառավարության նպատակն է ներդնել համարժեք վարձատրության համակարգ, որի ելակետերն են` վարձատրության չափը, համակարգի կառուցվածքը, ինչպես նաև հաստիքները պետք է բխեն բանակի և գործառույթի կոնկրետ բնույթից և նպատակից։
«ՀՀ ԶՈւ–ում յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր կոնկրետ գործով, ու յուրաքանչյուրի ծառայության արդյունքները պետք է լինեն չափելի, ծառայողները պետք է համարժեք վարձատրվեն։ Այդ նպատակով պետք է վերանայվեն հաստիքները, որոնք տարանջատվում են զինվորականի և ոչ զինվորականի։ Ոչ զինվորական հաստիքների մեջ մտնում են քաղաքացիական ծառայողները և աշխատանք կատարողները։ Նրանք պետք է ստանան մրցակցային, մասնավոր հատվածի միջինից բարձր աշխատավարձ, որպեսզի հնարավոր լինի երկրում առկա որակյալ աշխատուժը ներգրավել ՀՀ ԶՈւ»,– հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է զինվորական հաստիքներին, ապա դրանք բաժանվում են ըստ մարտական գործառույթների, պլանավորմանն իրականացման, վերահսկման` անմիջական և ոչ անմիջական մասնակցությամբ։ Ըստ Բրուտյանի` այս պարագայում վարձատրությունը պայմանավորված է զինծառայողների որակավորմամբ և ռիսկայնությամբ։
«Այլ կերպ ասած` որքան մեծ է ծառայության ռիսկայնությունը, ինչպես նաև որակավորումը, այնքան բարձր է վարձատրությունը։ Ընդ որում` պահանջվող որակավորումը պարբերաբար պետք է վերահաստատվի, լինի ատեստավորում։ Ռիսկայնությամբ պայմանավորված` վարձատրությունը պետք է իրականացվի հավելավճարներով, որոնց համակարգը կառավարության կողմից ներկայումս վերանայվում է։ Սա նաև մոտիվացիա է ոչ մարտականից մարտականի անցնելու համար»,– ընդգծեց նա։
Ըստ այդմ` բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչև ատեստավորումը կկազմի 209–218 հազար դրամ, առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնելու դեպքում աշխատավարձը միջինացված ավելանում է մոտավորապես 82 հազար դրամով։
«Ատեստավորման բավարար գնահատականի դեպքում բրիգադի սերժանտի աշխատավարձը կկազմի 418 505 դրամ, լավ գնահատականի դեպքում` 530 505 դրամ, գերազանցի դեպքում` 570 505 դրամ։ Մարտական ծառայության դեպքում շարքային կազմի պայմանագրային զինվորականները առանց ատեստավորման կստանան շուրջ 110 հազար դրամ, ատեստավորումից հետո բավարար գնահատականի դեպքում կստանան 262 հազար դրամ, լավի դեպքում` 489 հազար դրամ, գերազանցի դեպքում` 526 հազար դրամ։ Առանձնահատուկ պայմաններում իրականցնելու դեպքում շարքային կազմի զինվորականների աշխատավարձը կավելանա 115 հազար դրամով, իսկ բավարար գնահատականի դեպքում այն կկազմի 377 հազար դրամ»,– տեղեկացրեց ՀՀ ՊՆ տեղակալը։
Ինչ վերաբերում է բարձրագույն սպայական կազմին, ապա ատեստավորման բավարար գնահատականի դեպքում այն կկազմի 890 հազար դրամ, լավի դեպքում` 1 մլն 035 հազար դրամ, գերազանցի դեպքում` 1 մլն 075 հազար դրամ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.