ՌԴ-ն պլանավորում է մարտի 1-ից կես տարով արգելել բենզինի արտահանումը
Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է 2024 թվականի մարտի 1-ից վեց ամսով բենզինի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել՝ գարնանը և ամռանը պահանջարկի աճը փոխհատուցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը։
«Մենք հաստատում ենք (խմբ․՝ այդ տեղեկատվությունը)», - ասել է գործակալության զրուցակիցը՝ մեկնաբանելով ավելի վաղ տարբեր ԶԼՄ-ների աղբյուրների հաղորդած նման տեղեկությունները։
Բենզինի արտահանման ժամանակավոր արգելք մտցնելու պլանների մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նաև ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։
Արտահանումն արգելելու մասին որոշումն անհրաժեշտ է՝ փոխհատուցելու պահանջարկի աճը ամառային արձակուրդների և դաշտային աշխատանքների, ինչպես նաև նավթավերամշակման գործարաններում պլանային վերանորոգման ժամանակ։ Սահմանափակումը չի տարածվի ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մոնղոլիայի և Ուզբեկստանի վրա։
Բենզինի արտահանման արգելքը գործում էր 2023 թվականին սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 17-ը՝ ավտովառելիքի ներքին շուկայում գնային իրավիճակը կայունացնելու նպատակով։ Արգելքը հանելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ ներքին շուկան հագեցվել էր վառելիքով և ստեղծվել էր առաջարկի ավելցուկ։
Այն ժամանակ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը չէր բացառել անհրաժեշտության դեպքում ավտոմոբիլային բենզինի արտահանման արգելքի վերականգնումը։
2023 թվականի սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում արգելք էր դրվել նաև ամառային դիզվառելիքի արտահանման վրա՝ պայմանավորված ներքին շուկան հագեցնելու անհրաժեշտությամբ։ Արգելքը վերացվել է նոյեմբերի 22-ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:49
Премьер-министр Армении Никол Пашинян едет в Турцию для согласования с президентом Реджепом Тайипом Эрдоганом условия для заключения мирного договора с Азербайджаном, пишет 24News со ссылкой на дипломатический источник.
-
2025-06-17 17:43
Тегеран не располагает достоверной информацией о возможном запуске израильских беспилотников по Ирану с территории Азербайджана. Об этом на пресс-конференции в Ереване сообщил посол Ирана в Армении Мехди Собхани, комментируя распространяемые в соцсетях сообщения.
-
2025-06-17 17:40
Чем дольше будет продолжаться война, тем более непредсказуемые последствия для Армении будут нарастать. Об этом заявил третий президент Республики Армения Серж Саргсян в беседе с журналистами сегодня, 17 июня, при входе в здание суда, говоря об ирано-израильском конфликте.
-
2025-06-17 17:36
Иран благодарен правительству Армении за осуждение агрессии Израиля. Об этом посол Ирана в Армении Мехди Собхани заявил во вторник на пресс-конференции.