Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀՀ-Ն ՈՒԶՈՒՄ Է ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ իշխանությունները փորձում են Ներքին Հանդի մոտ տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը գցել իրենց վրայից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը։
Գրիգորյանն ավելի վաղ ասել էր, որ ԵՄ առաքելությունը մուտք չունի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտակայքում գտնվող տարածք։ Այնտեղ ներկա է միայն Ռուսաստանի Դաշնությունը, որը չի կարողացել կասեցնել միջադեպը։
«Տարօրինակ է, որ բարձրաստիճան պաշտոնյաները հակասական հայտարարություններ են անում առաջնագծում հերթապահություն իրականացնող զինծառայողների լիազորությունների և գործողությունների վերաբերյալ, կարծես թե նրանց խնդրանքով չէր, որ 44-օրյա պատերազմից հետո ռուս զինվորականները տեղակայվեցին տարբեր առաջնագծերում»,- նշեց Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով` Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինքը համարժեք չի արձագանքում ստեղծված իրավիճակին՝ անպատասխան թողնելով Բաքվի գործողությունները։ Ադրբեջանն իր հերթին, տեսնելով Հայաստանի պահվածքը, շարունակում է իր քաղաքականությունը։
Հիշեցնենք` փետրվարի 13-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 հայ զինծառայող էր զոհվել, 1-ը՝ վիրավորվել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.