Հայկական ընկերությունները մասնակցում են Բարսելոնայում մեկնարկած «հայթեք» ցուցահանդեսին
Հայկական 14 տեխնոլոգիական ընկերություն Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մասնակցում են «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (Mobile World Congress Barcelona) միջազգային ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
«Հայաստան» միասնական տաղավարով ցուցահանդեսին մասնակցող հայկական ընկերությունները ներկայացնում են իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները տեխնոլոգիական, արհեստական բանականության և մի շարք այլ ուղղություններով։
Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են հեռահաղորդակցության, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերություններն ու ոլորտի առաջատարները։
Այս տարի «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ի թեմաներն են 5G կապը, արհեստական բանականությունը, արտադրության թվային փոխակերպումը, խաղաֆիկացումն ու թվային ԴՆԹ-ն:
Փետրվարի 26-29-ն անցկացվող միջոցառման շրջանակում նախատեսված են նաև ոլորտային համաժողովներ, կլոր սեղաններ, բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան ծանոթանալու ոլորտի զարգացման միտումներին և հաստատելու նոր գործարար կապեր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 09:32
Удары по ядерным объектам Ирана не несут радиационной угрозы для Армении на данном этапе. Опасен сам прецедент, сказал Sputnik Армения эксперт по вопросам энергетики Ара Марджанян.
-
2025-06-24 09:26
Премьер-министр Никол Пашинян призвал Католикоса всех армян Гарегина II как можно скорее отказаться от титула и покинуть патриаршие покои. Вновь повторив обвинения в адрес Католикоса и назвав его мирским именем Ктрич Нерсисян, Пашинян также призвал последователей Армянской Апостольской церкви и духовенство потребовать отставки Католикоса.
-
2025-06-24 09:24
Руководство ереванского торгового центра "Далма Гарден Молл" (Dalma Garden Mall) выразило поддержку арестованному предпринимателю Самвелу Карапетяну — основателю комплекса.
-
2025-06-24 09:22
Совет по защите прав арцахцев заявил о новом этапе борьбы и анонсировал проведение «большого митинга» в Ереване. Митинг намечен на 12 июля в 18:00 на Площади Свободы в центре Еревана. Оттуда его участники направятся к зданиям соответствующих государственных структур и проведут массовые акции неповиновения, говорится в заявлении.