Ռուստամյան․ Համահայկական ճակատը դեռ ձևավորված չէ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ընդդիմությունն այսօր անում է այն, ինչ կարող է անել, և այն չափով, որ չափով կարող է իրականացնել հանրային այն ընկալումների պարագայում, որոնք այսօր կան: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Կարծում եմ՝ դեռ խնդիր կա մարդկանց բացատրելու, թե այս ճանապարհն ուր է տանում: ՀՅԴ-ն վերջերս հանդես եկավ շատ հստակ հայտարարությամբ՝ կապված իշխանությունների կողմից վարվող «խաղաղության» գործընթացի հետ: Մենք նշել ենք, թե եթե մենք լինեինք, ինչ կանեինք: Մենք առաջարկել ենք շատ տրամաբանական լուծում, որտեղ հայկական շահն է երևում:
Մենք խաղաղության կողմ ենք, բայց այդ խաղաղությունը պետք է ունենա երկկողմանի ընկալում: Մարդիկ պետք է տեսնեն, որ այս ամեն ինչից ելք կա: Մենք ասում ենք, որ իշխանությունների առաջարկած ճանապարհը կործանարար, ինքնաոչնչացման ճանապարհ է, որի դեմն առնել հնարավոր է համահայկական լուրջ ճակատ ձևավորելով։
Այդ ճակատը դեռ ձևավորված չէ։ Կձևավորվի, երբ այս ընկալումը շատերի մոտ առաջանա: Ես տեսնում եմ, որ այդ միտումը կա»,-ասաց նա:
Ռուստամյանը խոստովանեց, որ ընդդիմությանը կարելի է շատ հարցերում մեղադրել, որ մինչև հիմա չի հաջողվել հեռացնել այս իշխանություններին։ «Բայց այս իշխանությունը մեկ փաստարկով այդ քննադատությունների դեմն առնում է՝ ասում են՝ 2021 թվականին մեզ ժողովուրդն ընտրել է, ունենք մանդատ, որը մեզ տալիս է լեգիտիմ իրավունք իրականացնելու այս ամեն ինչը»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ եկել է մի ծրագրով, սակայն իրականացնում է բոլորովին այլ ծրագիր:
«Դուք իրենց ձայն եք տվել մի բանի համար, իրենք բոլորովին այլ բան են իրականացնում: Ես վստահ չեմ, որ մարդիկ սա հասկացել են»,- ընդգծեց Ռուստամյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.