Последние новости

Արարատ Միրզոյանը Անթալիայում երկկողմ հանդիպումներ կունենա

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում երկկողմ հանդիպումներ է ունենալու։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նշենք, որ Արարատ Միրզոյանը Թուրքիա մեկնելու է մարտի 1-ին։

«Մարտի 1-3-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Թուրքիա` մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Նախատեսվում է մասնակցություն քննարկումներին և երկկողմ հանդիպումներին»,– գրել է Բադալյանը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ