«Ապրելու երկիրը» պատրաստվում է դիմել ՍԴ` «Քաղաքացիական պայմանագիրն» արգելելու համար
«Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Առաջիկայում պատրաստվում ենք սկսել քաղաքական և իրավաբանական խորհրդակցություններ Սահմանադրական դատարանի դիմելու ուղղությամբ` արգելեու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը։ Այդ կուսակցությունն առնվազն 2022թ․ հոկտեմբերից քարոզում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ գաղափարներ, որոնք էական վնաս են պատճառում Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»,– գրել է Առաքելյանը։
Նա ընդգծել է, որ ՔՊ–ի գործողությունների արդյունքում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ամբողջական կորուստ, Հայաստանի Հանրապետության տարածքային կորուստները համարվում է սահմանազատման քննարկման առարկա, կասկածի տակ է դրվում ինքնիշխանության բազմաթիվ ատրիբուտներ։ Ըստ նրա` սահմանադրությամբ նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը նույնպես ՔՊ–ն քննարկման առարկա է դարձրել։
Մեսրոպ Առաքելյանը շեշտել է, որ այդ կուսակցության քարոզչությունն ակնհայտորեն սպասարկում է այլ պետության կամ պետությունների շահեր, որը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված և փոփոխման ենթակա չհամարվող ինքնիշխանության նորմին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: